Եթե կարող են ուժը կորցրած ճանաչել «ԳԱԱ-ի մասին» օրենքը, ապա նույնը կարելի էր անել առանց բերվող օրինագծի. Արսեն Առաքելյան
«Եթե ընդունենք, որ տեղի է ունենալու այնպես, ինչպես օրենքն է նախատեսում, ապա, պլանավորվում է, որ ԳԱԱ-ն այլևս չի ունենալու գիտական կազմակերպություններ։ Օրենքի ընդունումից հետո բոլորը փոխանցվելու են ԿԳՄՍ նախարարության ենթակայության տակ, որը հետագայում դրանք բաշխելու է համալսարանների կազմի մեջ»,- հրավիրված ասուլիսում ասաց, «Գիտուժի» անդամ Տիգրան Շահվերդյանը՝ անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մաիսն» նոր օրենքով առաջարկվող ԳԱԱ-ի կարգավիճակին։
Նրա խոսքով, նոր օրենքով ԳԱԱ-ն կպահպանի իր էլեմենտները, բայց լրիվ այլ կարգավիճակով։
Շահվերդյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագծում նաև խոսք է գնում այն մասին, որ ԳԱԱ նախագահի թեկնածությունը պետք է հաստատաի կառավարությունը։
«Փոփոխությունները նորմալ երևույթ են, նույնիսկ կարող էինք այսօր քննարկել այդ հարցը, եթե խնդիր կար, որ ոլորտը լավ չի կառավարվում։ Կարող էր վերահսկողությունն ուժեղանար, այն արդեն 2 տարի է քննարկվում է, բայց այս օրենքի նախագծի մեջ չի ներառվում»,- ասաց բանախոսը։
ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն էլ ասաց որ օրենքի ընդունման գործընթացը երկաթե բռունցքով գործընթացն առաջ տանելու տպավորություն է թողնում։
«Որովհետև ԳԱԱ-ն բազմիցս օրենսդրական փոփոխություններով դիմել է, որը վերաբերում է իր կարգավիճակի և «ԳԱԱ-ի մասին» օրենքին, որոնք տեղի չեն ունեցել և հայտնի էլ չէ, թե ինչ պատճառներով։
Մենք առաջարկներ ենք ներկայացնում տարբեր ատյաններ, ոչ մի պատասխան չկա և, որպես սյուրպրիզ, ի հայտ է գալիս այս՝ «Բարձարգույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը։ Եթե այս օրենքի ընդունման շրջանակներում իրենք կարող են ուժը կորցրած ճանաչել «ԳԱԱ-ի մասին» օրենքը, ապա նույն գործառույթները կարելի էր անել առանց այս օրենքի առկայության»,- հայտարարեց Առաքելյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները