Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում չանդրադարձավ Բաքվի բանտերում պահվող գերիների խնդրին. Գեղամ Ստեփանյան
«Ես կարծում եմ, որ քաղաքական հարթակում բավարար չափով ջանքեր չեն ներդրվում Բաքվում գտնվող հայ գերիների ու պատանդների վերադարձի ուղղությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Ըստ նրա, դրա ամենավերջին ապացույցը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթում և Նյու-Յորքում տարբեր պետությունների ղեկավարների հետ հանդիպումներում գերիների և պատանդների թեմային ընդհանրապես չանդրադառնալն է։
«Իրապես չգիտեմ, միգուցե ոչ հանրային ինչ որ բան արվում է, բայց առնվազն շահագրգիռ կողմերը, որոնք պետք է տեղեկություն ունենան, թե ինչ է կատարվում, չեն տեսնում քաղաքական որոշակի հստակ գործողությունները։
Իրավական դաշտում արվում է, բայց 2020 թվակաանից հետո համոզվել ենք՝ իրավական ճանապարհով այս խնդրի լուծմանը հասնել անհնար է, պետք է ուժեղ քաղաքական ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա, ինչը, ցավոք սրտի, ևս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ չի արվում։
Հարցի լուծումը քաղաքական դաշտում է, պետք է ավելի շատ ջանքեր ներդրվեն հասնելու որոշակի հաջողությունների»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։
Երևանի կենտրոնում գտնվող Սուրբ Աննա եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ձեռամբ կատարվում է միասնական աղոթք՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող բոլոր հայ պատանդների ու գերիների և նրանց տունդարձի համար։
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին, Հակարի կամրջի մոտ Ադրբեջանի կողմից ձերբակալվել է և Բաքվի բանտ տեղափոխվել հայտնի բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը: Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը հաջորդել են Արցախի նախկին քաղաքական ու ռազմական յոթ գործիչների ձերբակալությունները: Ներկայումս Բաքվի բանտերում ապօրինի պահվում են երկու տասնյակից ավելի հայեր:
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
- Հայաստանի ղեկավարությունն անում է հնարավորը, որպեսզի գերիները երբևէ, գոնե քանի դեռ իրենք իշխանության են, չվերադառնան. Մետաքսե Հակոբյան
- Հայաստանի պետական օղակները մենակ են թողել գերիների, անհետ կորածների ընտանիքներին. ակցիա՝ գերիներին ազատելու պահանջով
- Գերիների վերադարձի հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրի մեջ. Սիմոնյան
- Անգամ հարազատների հետ զանգերի ընթացքում գերիները հաղորդում են շատ ընդհանուր տեղեկություն. Թագուհի Թովմասյան
- Ո՞վ Ռուբեն Վարդանյանին գործուղեց ՀՀ, ԼՂ, ապա ասաց՝ լավ չենք ճանաչում՝ ինքը ով է. Նիկոլ Փաշինյան
- Վստահ եմ՝ արդարությունը կհաղթի և Բակո Սահակյանը, Արցախի ռազմական և պետական գործիչները, բոլոր գերիները կվերադառնան տուն. Վանեցյան
- Սաղաթելյան. ՀՀ-ն ներկայացնող որևէ պատվիրակություն չպետք է մասնակցի COP29-ին, իսկ մասնակցելու դեպքում բարձրաձայնի Արցախում էթնիկ զտման, ռազմագերիների մասին
- Ակցիա ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց. վերադարձնել Բաքվում պահվող հայ գերիներին կամ վերանայել COP29-ը Ադրբեջանում անցկացնելու որոշումը
- Գերիների հարցով կառավարությունը ոչ մի քայլ չի արել. Բագրատ Սրբազան
- Էսմիրա Ջաֆարովան Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի մասին սուտ տեղեկություն է հաղորդել. Free Armenian Prisoners
- Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին ստիպել են ոտքի վրա կանգնած մնալ, զրկել են խմելու ջրից, թույլ չեն տվել լողանալ և փոխել հագուստը
- Բաքվի դատարանը մերժել է Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան