Հայաստանի բնակչության գրեթե 15%-ը բախվում է սննդարար սնուցման հասանելիության հետ կապված մարտահրավերներ, ՄԱԿ ՊԳԿ
2023 թվականին չափավոր կամ խիստ պարենային անապահովություն ունեցող մարդկանց թիվը գերազանցել է 111 միլիոնը:
ՄԱԿ-ի ՊԳԿ տվյալներով՝ սննդարար սննդակարգի հասանելիության զգալի անհամաչափությունները շարունակում են արձանագրվել մասնավորապես խոցելի բնակչության շրջանում՝ ինչպես քաղաքային, այնպես էլ մերձքաղաքային և գյուղական շրջաններում։
Մտահոգիչ է նաև սննդամթերքի մատչելիության խնդիրը։ 2022 թվականին ԵՄ քաղաքացիների 8.3 տոկոսը բարձր գնաճի հետևանքով երկու օրը մեկ միս, ձուկ կամ համարժեք բուսական սնունդ ընդունելու հնարավորություն չի ունեցել, իսկ Հայաստանի նման երկրներում բնակչության գրեթե 15%-ը բախվում է սննդարար սնուցման հասանելիության հետ կապված նման մարտահրավերների:
Սա հանգեցրել է այնպիսի պարենային միջավայրի, որտեղ գերակշռում են չափազանց շատ վերամշակում անցած մթերքները՝ պարունակելով շաքարի, ճարպերի ու հավելումների հսկայական քանակություն, որոնք, իրենց հերթին, կապված են այս մայրցամաքում ճարպակալման և սննդակարգով պայմանավորված հիվանդությունների մակարդակի բարձրացման հետ: Կենտրոնական Ասիայում ավանդական սննդակարգն աստիճանաբար իր տեղն է զիջում պակաս սննդարար տարբերակներին, ինչը հանգեցնում է սնուցման երկակի խնդրի, այդ թվում 15-ից 49 տարեկան կանանց թերսնուցման և անեմիայի, ինչպես նաև մինչև 5 տարեկան երեխաների թերսնուցման և մանավանդ թերաճի, որի ցուցանիշները շարունակում են բարձր մնալ Կենտրոնական Ասիայի որոշ երկրներում, Կովկասում և Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ), Եվրոպայի որոշ երկրներում և Ուկրաինայում. Ադրբեջան (13.3 տոկոս), Տաջիկստան (13.1 տոկոս), Ուկրաինա (12.3 տոկոս) և Ղրղզստան (10.3 տոկոս):
Տարածաշրջանի մի շարք երկրներում մինչև հինգ տարեկան երեխաների շրջանում գերիշխում է գիրությունը, 15-ից 49 տարեկան կանանց շրջանում՝ անեմիան և աճում են մեծահասակների ճարպակալման ցուցանիշները։ Մինչև հինգ տարեկան երեխաների գիրության ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Արևմտյան Բալկաններում (10.3 տոկոս) և Կովկասում (9.1 տոկոս): Մեծահասակների ճարպակալման տարածաշրջանային տարածվածությունն աճում է և գերազանցում համաշխարհային գնահատականը: 15-ից 49 տարեկան կանանց շրջանում անեմիայի արժեքները գերազանցում են համաշխարհային գնահատականը (29.9 տոկոս) հատկապես Ղրղզստանում (35.8 տոկոս), Տաջիկստանում (35.2 տոկոս) և Ադրբեջանում (35.1 տոկոս)։
Կազմակերպության տվյալներով, թերսնուցման հետ կապված այս մարտահրավերները հաղթահարելու համար Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բոլոր շահագրգիռ կողմերը պետք է կենտրոնանան սննդարարության որակի վրա՝ ապահովելով, որ բոլոր քաղաքացիներն ունենան բավարար, բազմազան և հավասարակշռված սննդակարգի ֆիզիկական ու տնտեսական հասանելիություն։ Ոչ ոք չպետք է անտեսվի:
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են