«Հրապարակ». Եթե օրենքն ընդունվեց, այլևս չեն գործի այն բուհերը, որոնք ունեն 4 հազարից պակաս ուսանող
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արդեն շրջանառվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ըստ որի՝ բուհին տրամադրվող լիցենզիայով սահմանվում է բուհում ուսանողների սահմանային քանակը, որը չի կարող պակաս լինել 4 հազարից:
Այս օրենքի ընդունման պարագայում այլևս չեն գործի այն բուհերը, որոնք ունեն 4 հազարից պակաս ուսանող: Դրանց թվում են անգամ մանկավարժական, Բրյուսովի անվան, ագրարային համալսարանները, ֆիզիկական կուլտուրայի, թատրոնի և կինոյի ինստիտուտները, Կոնսերվատորիան, գեղարվեստի և պետական կառավարման ակադեմիաները, ինչպես նաև՝ մարզային բուհերը: Սրանով հող են նախապատրաստում այս բուհերի միավորման համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։