Ճապոնիայի նոր վարչապետը կդառնա պաշտպանության նախկին նախարար Իշիբան
Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նախագահ է ընտրվել պաշտպանության նախկին նախարար Շիգերու Իշիբան, որը քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով կդառնա երկրի հաջորդ վարչապետը։
Քվեարկությունը հեռարձակվել է կուսակցության կայքում։
Առաջին փուլի արդյունքներով 67-ամյա Իշիբան ստացել է 154 ձայն։ Երկրորդ փուլում նրա մրցակիցը 63-ամյա Սանաե Տակաիչին էր, ով հավաքել էր 181 ձայն։ Քվեարկության արդյունքներին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։
Երկրորդ փուլի ավարտին Շիգերու Իշիբան ստացել է 415 ձայնից 215-ը, իսկ Սանաե Տակաիչին՝ 194-ը։
Խորհրդարանի արտահերթ նիստը, որի ժամանակ սպասվում է, որ ԼԴԿ առաջնորդը կդառնա երկրի նոր վարչապետը, տեղի կունենա հոկտեմբերի 1-ին։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Գրիգորյանը կմեկնի Կորեայի Հանրապետություն և Ճապոնիա
- Ճապոնիայում 18 մարդ վիրավորվել է միայնակ դելֆինի հարձակման հետևանքով
- Ճապոնիայի վարչապետը անհասկանալի պատճառներով լքել է կեցավայրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան