Բարոյական ի՞նչ իրավունք ունեն գան Եռաբլուր ու այս զոհված երեխաների շիրիմերի մոտ կապիկություն անեն. Մետաքսե Հակոբյանը՝ ՔՊ-ականների մասին
Արցախյան երրորդ պատերազմի 4-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյան, ՔՊ-ական պատգամավոներ, նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ այցելել են «եռաբլուր» զինվորական պանթեոն։ Այնտեղ են նաև Արցախի Հանրապետության իշխանության ներկայացուցիչներ։ Բայց նրանք առանձին են հավաքվել։ Տարածքում մեծ թվով ոստիկաններ են։
Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ատգամավոր Մետաքսե Հակոբյանը վանկարկեց՝ «այ մարդասպաններ, արյան մեջ թաթախվածներ»։
Լրագրողների հետ զրույցում նա ասաց. «Չկարողացա էմոցիաներս պահել, վանկարկումները արեցի։ Լսեցին, շրջվեցին ու նայեցին զզվանք արտահայտող դեմքերով։ Ինչ բարոյականություն ունեն գալ ու այս զոհված երեխաների շիրիմերի մոտ կապիկություն անել։ Այստեղ մեր երեխաներն են, որոնք հանուն հայրենքի զոհվել են։ Իրենք եկել են լայնաբերեն ժպիտներով, կանայք սպիտակ կոստյումներով։ Ժպիտները երեսներին գնում են հարգանքի տուրք մատուցելու։
Երկու տարբեր իրականություններ են։ Գոնե այնքան բարոյականություն ունենան ու այս օրերին չգնա։
ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն անցնում էր մեր կողքով ու ասում՝ վայ կներեք, չնկատեցի։ Այլևս չեն էլ նկատում, իրենց համար ի՞նչ Արցախ։ Մեկը հարցին՝ ո՞ր հայրենիք համար են զոհվել այսքան մարդ, որ այսօր եկեք եք։ Որպես ի՞նչ եք եկել։
Այս մարդի սառը հաշվարկով շարունակում են մեծացնել Եռաբլուրը, հանձնել հայրենիքը։
Այստեղով անցան ցեղասպանությանը համագործակցած մարդասպանները»։
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետությունը պատերազմ սանձազերծեց Արցախի Հանրապետության դեմ:
Պատերազմից 44 օր հետո, նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև կնքվեց եռակողմ հայտարարություն, որով դադարեցվեցին ռազմական գործողությունները: Ադրբեջանի վերահսկողության տակ անցան Արցախի 7 շրջանները, Շուշին ու Հադրութը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան