Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից Գազայում պատերազմի ավարտի պայմաններից է խոսել
Գազայի հատվածում պատերազմը կավարտվի միայն այն դեպքում, եթե պաղեստինյան անկլավն ապառազմականացվի, բոլոր պատանդներն ազատ արձակվեն, և արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հանձնվի։ Այս մասին ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մենք Գազայի վերաբնակեցման մտադրություն չունենք: Մենք հավատարիմ ենք Գազայի ապառազմականացմանն ու արմատականացմանը, և միայն դրանից հետո կարող ենք ապահովել, որ մարտերի այս փուլը կլինի վերջինը: Մենք պատրաստ ենք աշխատել տարածաշրջանային և այլ գործընկերների հետ՝ աջակցելու քաղաքացիական բնակչությանը: Գազայի վարչակազմը, իսկ պատանդների առնչությամբ ես ուղերձ ունեմ ՀԱՄԱՍ-ի առևանգիչներին՝ ազատ արձակեք նրանց»,- ասել է Նեթանյահուն։
Նրա խոսքով՝ այս պատերազմը կարող է ավարտվել հիմա։
Նշենք, որ բազմաթիվ պատվիրակներ սուլել և լքել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթի ժամանակ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան