Չե Գևարայի հեծանիվն ու Փաշինյանի հեծանիվը
Չգիտես ինչու հեղափոխություն, զարգացում, նոր որակ բառերը ենթագիտակցաբար ընկալվում է որպես փոփոխություն դեպի լավը՝ համամարդկային տեսանկյունից։ Այնինչ զարգացումն էլ, փոփոխությունն էլ, նույնիսկ նոր որակն էլ չեն երաշխավորում «դեպի լավը» անցում։ Փոփոխությունը՝... փոփոխություն է, ցանկացած փոփոխություն՝ զարգացում է համարվում, քանակական փոփոխությունները կարող են նոր որակ բերել։
Նույնիսկ հիվանդությունը կարելի է նկարագրել որպես փոփոխություն-զարգացում-նոր որակ։
Սա թերևս ակնհայտ օրինակ է բացատրելու, որ հեղափոխությունը, որ քանակական փոփոխությունների գործընթաց է՝ քանակականի թռիչքաձև անցումը որակականի։
Ոչ մի բան այն մասին, որ դա այն անպայման դրական է լինելու՝ ըստ մարդկային ընկալման։ Թեև՝ մարդկայնության տեսանկյունից, Մարդուն ընդունելու տեսակետից՝ հենց մարդուս համար բնական է մարդու արածից սպասել դրականը։ Թե չէ՝ էլ ինչ մարդ, չէ՞։ Էլ ինչ Հոմո սապիենս, էլ ինչ միտք, գիտակցություն, սիրտ, հոգի...։
Իսկ հետո նայում ես շուրջդ, աշխարհին ու հասկանում, որ այս պահին այդպես մտածելը մանկամտություն է։ Երեխայություն չէ, այլ հենց՝ անմտություն։
Միայն չտեսնող, չվերլուծող, չտրամաբանող հոմոն կմոռանա եղածը, կկորցնի անցյալ-ներկա ու հետևաբար՝ ապագա կապը, կհնարի «դբա լավը» իր մշտական փոխվող «հիմքերով» տեսությունը՝ առաջին հերթին, թեկուզ ենթագիտակցաբար, ինքն իրեն պաշտպանելու համար։
Պաշտպանելու Մարդուց, ոչ թե՝ մարդկանցից։
Չե Գևարան, հայտնի որպես հեղափոխության գել, ասել էր՝ «Հեղափոխությունը նման է հեծանիվի՝ եթե այն առաջ չի շարժվում, դու ընկնում ես»։
Նիկոլը, այո, հեղափոխություն արեց՝ ծախեց հայրենիքը, սպանեց սերունդը, բերեց նոր որակ՝ խեղված մարդ՝ խեղված մտածողությամբ։
Իսկ հիմա ուղիղ իմաստով է հեծանիվ քշում։ Որ չընկնի իր հեղափոխության ուղուց։
Էրդողանի հետ թրթռուն հանդիպումը վկա։
Անահիտ Ոսկանյան