14:38 27/09/2024 Հայաստան

ՌԴ պատվիրակությունը ստուգումներ է իրականացնում կաթնամթերք արտադրող ու վերամշակող հայաստանյան ընկերություններում

Ռոսսելխոդնադզորը  բաց է Հայաստանի իրավասու գերատեսչության հետ երկխոսության, ինչպես նաև պատրաստ է ընդլայնել ապրանքների մատակարարների ցանկը։ Այս մասին հայտնել է Ռոսսելխոդնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը ՀՀ վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանի հետ հանդիպմանը։

«Ռոսսելխոզնադզորը շահագրգռված է երկիր ներմուծել ապրանքներ, որոնք իսկապես ունեն հայկական ծագոււմ։ Նման ապրանքների ներմուծման համար պարտադիր պայման է արտադրանքի որակը, անվտանգությունը և արտահանողների կողմից Ռուսաստանի Դաշնության սահմանված պահանջներին համապատասխանությունը»,-նշել է Դանկվերտը։

Ռուսական կողմի տարածած հաղորդագրության համաձայն, ներկայում ՌԴ պատվիրակությունը ստուգումներ է անցկացնում կաթնամթերքի վերամշակման ձեռնարկություններում՝ Ռուսաստան ներմուծման համար նախատեսված կաթնամթերքի արտադրության, վերամշակման, պահպանման և առաքման վայրերում համատեղ ստուգում իրականացնելու և հետագծելիության և որակի վերահսկման համակարգին ծանոթանալու նպատակով։

«Կողմերը համաձայնել են երկու երկրների տեղեկատվական համակարգերի ինտեգրման անհրաժեշտության շուրջ։ Սա էապես կհեշտացնի աշխատանքը և թույլ կտա Ռուսաստանի և Հայաստանի իրավասու գերատեսչությունների ներկայացուցիչներին առցանց մոնիթորինգ իրականացնել սահմանային անցակետերում, վկայականները չեղարկելու փաստերին և օպերատիվ արձագանքել խախտումներին։ Հանդիպման ավարտին Սերգեյ Դանկվերտը և Պետրոս Մարտիրոսյանը գոհունակություն են հայտնել Ռուսաստանի և Հայաստանի միջև գործարար և առևտրային հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ և հաստատել համագործակցությունը զարգացնելու իրենց մտադրությունը»,-ասված է հաղորդագրության մեջ։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}