Ինձ համար անհասկանալի է մեր իշխանության լռությունը գերիների հարցում. Վահան Զանոյան
Երևանի կենտրոնում գտնվող Սուրբ Աննա եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ձեռամբ կատարվում է միասնական աղոթք՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող բոլոր հայ պատանդների ու գերիների և նրանց տունդարձի համար։ Ներկա են գիտնական, գործարար և բարերար Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանի կինը, որդին, քույրը, արցախցիներ։
Սփյուռքահայ գրող, հրապարակախոս, տնտեսագետ, Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի ընկերը՝ Վահան Զանոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իր համար անհասկանալի է Հայաստանի իշխանությունների լռությունը գերիների հարցում։
«Ցավոք, լավատես չեմ, բավարար աշխատանք չի տարվում։ Միջազգային անկյուններից որոշ արձագանքներ կան, բայց, կարծեք, մեր պետության օրակարգում չկա գերիների հարցը։ Խաղաղության օրակարգի բանակցություններում գերիների հարցը չկա։
Գերիների վերադարձի հարցը պետք է միշտ լինի օրակարգում։ Այդ մարդիկ Հայաստանի քաղաքացիներ են։ Ռուբենի դեպքում նա նաև հսկայական բարեգործություն է արել Հայաստանի համար։
Եթե մեր քաղաքացիներին պաշտպանելու համար անհրաժեշտ ռեսուրսները չպետք է ներդրվեն, ինչո՞ւ համար է պետությունը։ Ինձ համար անհասկանալի է իրենց լռությունը»,- ասաց Վ.Զանոյանը։
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ սեպտեմբերի 27-ին, Հակարի կամրջի մոտ Ադրբեջանի կողմից ձերբակալվել է և Բաքվի բանտ տեղափոխվել հայտնի բարերար և մարդասեր Ռուբեն Վարդանյանը: Ռուբեն Վարդանյանի ձերբակալությանը հաջորդել են Արցախի նախկին քաղաքական ու ռազմական յոթ գործիչների ձերբակալությունները: Ներկայումս Բաքվի բանտերում ապօրինի պահվում են երկու տասնյակից ավելի հայեր:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում չանդրադարձավ Բաքվի բանտերում պահվող գերիների խնդրին. Գեղամ Ստեփանյան
- Էդգար Ղազարյանը հիշեցրել է Շուշի մեկնելիս Էրդողանի կնոջ խոսքերը հայ գերիների մասին
- Հայաստանի ղեկավարությունն անում է հնարավորը, որպեսզի գերիները երբևէ, գոնե քանի դեռ իրենք իշխանության են, չվերադառնան. Մետաքսե Հակոբյան
- Հայաստանի պետական օղակները մենակ են թողել գերիների, անհետ կորածների ընտանիքներին. ակցիա՝ գերիներին ազատելու պահանջով
- Գարեգին Երկրորդը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է Բաքվում պահվող գերիների, Արցախի ժառանգության ոչնչացման ու յուրացման խնդիրները
- Գերիների վերադարձի հարցը ներառված չէ խաղաղության պայմանագրի մեջ. Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան