Քաղաքական 09:55 27/09/2024 Հայաստան

Եկել է ամոթի ժամանակը՝ սեփական պահվածքից, վիճակից ամաչելու ժամանակը. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.

«Առաջիկա երկու օրերին հայ ժողովրդի, Հայաստանի, մեր հայրենիքի և հայկական աշխարհի համար տեղի են ունենալու կարևորագույն իրադարձություններ՝ Մայր տաճարի վերաօծումը և Մյուռոնօրհնեքը։

«Այս սրբազան մյուռոնով միացե´ք, եղբայրացե´ք, եղե´ք մեկ կամք, եղե´ք մեկ ուրախություն, եղե´ք մեկ ցավ», 1991թ. Մյուռոնօրհնեքի արարողությանն ասում էր Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը։ «Եղեք մեկ ցավ», ասում էր Վազգեն Առաջինը՝ ասես կանխազգալով, որ նույն, սեփական միասնական ցավը զգալու կարողությունն ամենևին հարատև չէ, ու կարող է ցնդել մի պատասխանատու ու կարևոր պահի։

Այսօր Մյուռոնօրհնեքի և Մայր տաճարի վերաօծման իրադարձություններն իրենց մեջ շատ ավելի մեծ խորհուրդ են կրում, քան՝ սրան-նրան հրավիրել-չհրավիրելու երկընտրանքը։ Սա հերթական եկեղեցական միջոցառումը չէ։
 
Մայր Տաճարի վերաօծման հետ շատերը կապում են մի միստիկ խորհուրդ, մի թաքուն իղձ, որ այն մեզ կարող է մոտեցնել մեր նոր, սպասված ու վերջին տարիներին մեզ լքած ուրախությունը։ Սակայն արդյոք որևէ մեծ արարողություն, որքան էլ սպասված և խորհրդանշական լինի, կարո՞ղ է մեր երկրին և մեր ժողովրդին հաջողություն և լույս բերել, եթե մեզնից յուրաքանչյուրն իր ներսում չպատրաստվի և չձգտի դրան։
 
Այս կարևորագույն իրադարձությունների նախօրեին պետք է խիզախություն ունենանք հասկանալու մեր բոլորիս անմիջական մասնակցությունը վերջին տարիներին մեզ հետ կատարվածին։ Մեր աղետների համահեղինակը մենք ենք՝ հայը։ Մենք ենք աղետը բերել մեր տուն, մենք ենք համակերպվել, մենք ենք հանձնվել, մենք ենք ընտրել նվաստացման ճանապարհը, մենք ենք հանուն շահի խոնարհվում աղետաբերների առաջ, մեծարում՝ հանուն պաշտոնի ու փողի, կամ անգամ պարզապես իներցիայով, քանի որ սովոր ենք խոնարհվել իշխանությանը՝ անկախ այդ իշխանության որակից։           
 
Ապրել այսքան անարժանապատիվ ու նյութապաշտ կերպով, կառչած մնալ բոլոր ժամանակներում կուտակած գույքերից կամ պաշտոններից, դրանց համընթաց կուտակված վախերից ու զուգահեռ սպասել Մյուռոնօրհնության կամ Տաճարի վերաօծման հրաշքին. սա, մի բառով, հայկական սյուրռեալիզմ է։
 
Այսօր եկել է քաղաքացու վիրավորվելու ժամանակը։ Եկել է ներքին հաշտության և իրար լսելու ժամանակը։ Եկել է ամոթի ժամանակը՝ սեփական պահվածքից, վիճակից ամաչելու ժամանակը։  
 
Մայր Տաճարի վերաօծմանն ու Մյուռոնօրհնեքին սպասելուն զուգահեռ՝ պիտի մեր ներսում հասկանանք, որ մենք ենք ուրացել Ամարասն ու Գանձասարը, մենակ թողել շրջափակման մեջ գտնվող Արցախը, իսկ նրա անկումից հետո շարունակել անհոգ ապրել։ Մեր միջից է ձևավորվել աղետաստեղծ իշխանություններին «մեծարգո» ասող խավը, որը վաղը նույն հնազանդությամբ «մեծարգո» կասի Էրդողանին կամ Ալիևին, կամ՝ հաջորդ իշխանությանը, ով էլ որ այն ձևավորի։
 
Մենք ենք մոռացել Բաքվի բանտերում պահվող մեր եղբայրներին ու հանդուրժում ենք, որ Երևանի կենտրոնում զազրախոսեն նրանց մասին։ Մենք ենք, որ չենք ուզում «տեսնել» Հայաստանով մեկ տարածված եռագույնով շիրիմները, ու չենք խիզախում ընդունել, որ այդ ամենից կարելի էր խուսափել, եթե ժամանակին չթաքնվեինք անկյուններում ու չխոնարհվեինք մեզ աղետի տանող իշխանությանը։
 
Մենք ենք, որ չենք ըմբոստացել, երբ իմացել ենք, որ 4 տարի առաջ ճիշտ այս օրը սկսված պատերազմը կարելի էր շատ ավելի վաղ դադարեցնել՝ խուսափելով ահռելի մարդկային ու տարածքային կորուստներից, ու դա չենք արել։
 
Ապրել ստի մեջ, չխիզախել անել սեփական որևէ քայլ՝ իրավիճակը փոխելու համար, միաժամանակ ոգևորությամբ սպասել Մայր Տաճարի վերաբացմանը՝ մի արտառոց հրաշքի ակնկալիքով. սա անազնիվ է հենց Մայր Տաճարի և հենց սուրբ մյուռոնի հանդեպ, որի հրաշագործության հիմքում ներքին մաքրագործումն է ու ներքին ստից ազատումը»։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:19
Պղծվում և ոչնչացվում է մեր հազարամյա մշակույթը․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
Հռոմի Սուրբ Թովմա Ակվինացու անվան քահանայապետական համալսարանում նոյեմբերի 18-19-ը տեղի է ունեցել միջազգային համաժողով՝ նվիրված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
19:06
Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահին
Արարատ Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի ԵՄ հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։...
Աղբյուր` Panorama.am
18:52
Վթարային ջրանջատում Արարատի մարզում նոյեմբերի 22/23-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
18:39
Թուրք-ադրբեջանական տարաձայնություններն էներգետիկ ոլորտում
«Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը այս անգամ անդրադարձել է Թուրք-ադրբեջանական տարաձայնություններին էներգետիկ ոլորտում: Հոդվածում,...
Աղբյուր` Panorama.am
18:24
Ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի մասնակցին
 ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Սամվել Գրիգորյանը (82 կգ) 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի Հանրապետության մասնակցին և...
Աղբյուր` Panorama.am
18:12
Թուրքիան Սոմալիում կհիմնի տիեզերական ռազմաբազա
Թուրքիան շարունակում է հարաբերությունները խորացնել ու զարգացնել աֆրիկյան երկրների հետ։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թուրքիան Սոմալիի հետ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:00
ԱՀԿ. Աղմուկը՝ մարդու առողջության համար թաքնված սպառնալիք
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հետազոտողները պարզել են, որ 85 դԲ (դեցիբել) բարձր ֆոնային աղմուկը կարող է հրահրել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ըմբշամարտի զինվորականների ԱԱ. Տիգրան Մինասյանը՝ արծաթե մեդալակիր, Շանթ Խաչատրյանը՝ բրոնզե
55 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը նվաճեց Երևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների...
Աղբյուր` Panorama.am
17:43
ՔԿ. Խափանման միջոց կալանքի միջնորդությունների ներկայացման դեպքերը նվազել են
Քննչական կոմիտեն ուսումնասիրել է 2024թ․ առաջին ինը ամիսների ընթացքում իր ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով խափանման միջոցների...
Աղբյուր` Panorama.am
17:35
Իլոն Մասկի Tesla էլեկտրամոբիլները ԱՄՆ-ում ճանաչվել են ամենավտանգավորները
ԱՄՆ-ի Ճանապարհների երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) վերլուծել է վթարների վիճակագրությունը և եզրակացրել, որ երկրում...
Աղբյուր` Panorama.am
17:24
ՖԱՖ. Այս խայտառակ վիճակի պատասխանատուն ՀՖՖ այսօրվա ղեկավարությունն է
««Վեստ Արմենիա» ակումբի ֆուտբոլիստներն դուրս չեկան «Փյունիկի» դեմ։ Սա կլինի «Վեստ Արմենիայի» 2-րդ տեխնիկական պարտությունը, ևս մեկի դեպքում ակումբը ավտոմատ կհեռացվի առաջնությունից»
Աղբյուր` Panorama.am
17:20
Գավառում վտանգավոր պանիր է արտադրվել
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է անհատ ձեռնարկատեր Արման Սենոքյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը...
Աղբյուր` Panorama.am
17:11
Կոսմետոլոգ. Մաշկի ծերացման հիմնական պատճառները
Մաշկի ծերացման երկու տեսակ կա՝ բնական և վաղաժամ: «Որպես կանոն, տարիքային փոփոխությունները տեղի են ունենում աստիճանաբար և ամենից հաճախ...
Աղբյուր` Panorama.am
17:09
44-օրյա պատերազմի մասնակիցը Դալմայի այգիների ջրատարի մոտ թողել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք
Բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման և առգրավման թեման ոստիկանության համար մնում է արդիական: Օպերատիվ աշխատանքին զուգահեռ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Մեդվեդևը հայտնել է Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունների մասնակիցներին վճարելու խնդիրների մասին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) մասնակիցներին վճարումների հետ...
Աղբյուր` Panorama.am
16:53
Արտածին դրական գործոնները թուլանում են։ Կառավարությունից պահանջվում են հրատապ գործողություններ. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2024թ. առաջին ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։ Այսպիսով՝ •...
Աղբյուր` Panorama.am
16:39
Նոյեմբերի 25-ից մեկնարկում է ձմեռային զորակոչը
Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող  նախագծերի փաթեթով որոշում ընդունեց 2024 թ. նոյեմբերի 25-ից մինչև 2025 թ. հունվարի 31-ը,...
Աղբյուր` Panorama.am
16:38
Նեթանյահուին, Գալանտին և ՀԱՄԱՍ-ի հրամանատարներին կալանավորելու հրամաններ են տրվել՝ ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար
Միջազգային քրեական դատարանի (ICC) դատավորները ձերբակալության օրդեր են տվել Իսրայելի վարչապետին և պաշտպանության նախկին նախարարին, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
16:30
«Մեզ բոլորիս հեքիաթ է պետք». կայացավ Ելենա Արշակյանի «Նոր տարվա կինո» ֆիլմի պրեմիերան
Այն Ամանորի հրաշքի ու երազանքի մասին է, որը հանդիսատեսին հիշեցնում է՝ երբեք մի դադարեք երազել…
Աղբյուր` Panorama.am
16:23
Ցանկության դեպքում հնարավոր է Հայաստանի և Ռուսաստանի հավաքականների միջև խաղ կազմակերպել. Դոխոյան
Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Կարեն Դոխոյանը, ով 2000-2006 թվականներին հանդես է եկել ««Կռիլյա Սովետով» ռուսական...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հիմա կարո՞ղ եք բացատրել՝ գազի մարդը շատ էր խմել, ուշ արթնացավ, հետո մեքենայի անիվը թողեց. Նիկոլ Փաշինյան
«ԿԳՄՍ-ի միջոցներից 2024 թվականի պետբյուջեով կկատարվի 1 մլրդ 670 մլն 974 հազար դրամի վերաբաշխում մի շարք կրթական օբյեկտների մասով...
Աղբյուր` Panorama.am
15:58
«Եռաբլուր»-ում շարունակվում է «Արցախի կանչը» խորագիրը կրող հուշահամալիրի կառուցման աշխատանքը
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում շարունակվում է «Արցախի կանչը» խորագիրը կրող եռախորհուրդ հուշահամալիրի կառուցման...
Աղբյուր` Panorama.am
15:58
Մարիա Զախարովան զանգ է ստացել ճեպազրույցի ժամանակ և նրան ասել են, որ չմեկնաբանի բալիստիկ հրթիռի հարվածի մասին լուրը
Ճեպազրույվի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային զանգ է ստացել և նրան արգելել են մեկնաբանել ռուսական բալիստիկ հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
15:52
ՔԿ. Հավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես շահագրգռելու վարույթի նյութերն ուղարկվել են դատարան
Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է hավաք անցկացնելուն մասնակցելու նպատակով անձանց նյութապես...
Աղբյուր` Panorama.am
15:48
Կենտրոնում ամբողջ շաբաթվա ընթացքում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է տվյալներ նոյեմբերի 14-20-ը Երևանում մթնոլորտային օդի որակի...
Աղբյուր` Panorama.am
15:37
ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱՄՆ արդարադատության թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության (DEA) փոխգործակցության շրջանակում...
Աղբյուր` Panorama.am
15:19
Կառավարությունը 2025 թ.-ին բռնագաղթածներին տրամադրվող 50-հազարական նպաստը կիջեցնի 30 հազար դրամի
«2025 թվականի հունվար-մարտ ամիսներին տրամադրվող սոցիալական աջակցության ամսական չափը կկազմի 50 հազար դրամ»,-այս մասին հայտնեց...
Աղբյուր` Panorama.am
15:07
ՀԿԵ-ն՝ ողբերգական վթարի մասին
Նոյեմբերի 21-ին Սովետական-Էջմիածին հատվածում, չհսկվող անցումում, BMW մակնիշի ավտոմեքենան, խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, դուրս է...
Աղբյուր` Panorama.am
14:57
Չախոյան. Տիգրան Ավինյան, դու քթի ծակ չունե՞ս
Հասարակական ակտիվիստ Արթուր Չախոյանն այսօր այցելել է Երևանի փոքր կենտրոնում գտնվող Թումանյան, Մոսկովյան փողոցներ, որոնք նոր են ասֆալտապատվել,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}