Փոթիում կկառուցվի բազմաֆունկցիոնալ տերմինալ
Փոթիի ազատ արդյունաբերական գոտում (FIZ) կկառուցվի նոր բազմաֆունկցիոնալ տերմինալ՝ 30 հա տարածքով։ Ծրագիրը կիրականացվի ուզբեկ գործընկերների ֆինանսավորմամբ, իսկ ներդրումային արժեքը կկազմի 50 մլն լարի։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը տարածել է EastFruit-ը։
Փոթիի FIZ ընկերության տնօրեն Դավիթ Էբրալիձեն ասել է, որ ուզբեկական կողմի հետ բանակցությունները շարունակվում են արդեն մեկ տարի:
«Ծրագիրը կիրականացվի մի քանի փուլով։ Առաջին փուլում կտեղակայվի սառեցված արտադրանքի պահեստ, որտեղ կարող է պահեստավորվել 1000 տոննա արտադրանք։ Երկրորդ փուլում կկառուցվի 5000 քմ մակերեսով փակ բեռների պահեստ, իսկ երրորդ փուլում նախատեսվում է կառուցել նաև 8000 քմ մակերեսով փակ բեռնափոխադրման պահեստ՝ տերմինալ խոշոր և բեռնարկղային բեռների համար։
Նոր պահեստային տերմինալ բեռները կներկրվեն Ուզբեկստանից և կարտահանվեն Եվրոպա։ Բացի այդ, բեռները կտեղափոխվեն նաև հակառակ ուղղությամբ»,- ասել է Դավիթ Էբրալիձեն։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան