Ստեղ սուրբ տեղ է, քո տեղը չի. ՔՊ-ականը՝ լրագրողին
«Ոչ մի»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողի հարցին, թե ի՞նչ առնչություն ունի «Սև հովազ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանըի գործի հետ, իր անունն է շոշափվում, ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
Հարցին՝ թե ի՞նչ խղճով է եկել «Եռաբլուր», նա նախ հրեց հարցը տվող լրագրողին, ապա ասաց. «Լսի, գնա ստեղից մի հատ... Ոնց՝ ինչ խղճով։ Դու հլը խղճիդ մասին խոսի, այլ օտարերկրյա ագենտ։ Մի սադրեք էս օրով։ Գնացեք ստեղից։ Ստեղ սուրբ տեղ է, քո տեղը չի»։
Իսկ թե ի՞նչ կարծիք ունի Փաշինյան-Էրդողան հանդիպումից, մասնավորապես՝ Փաշինյանի՝ լայն ժպիտով Էրդողանի հետ շփումից, ՔՊ-ականն ասաց. «Մեր հարևանների հետ ինչքան հնարավոր է պետք է բարեկամական, կամ գոնե կառավարելի հարաբերություններբ լինեն։ Ինչքան կառավարելի, երկրի համար այնքան լավ»։