ՔՊ խմբակցության 27 պատգամավոր է միացել Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու ստորագրահավաքին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 27 պատգամավոր է միացել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու ստորագրահավաքին, այս մասին Factor.am-ին հայտնել է խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
Factor.am-ի տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է ՔՊ խմբակցության պատգամավորներին ասել, որ Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության համար բավարար է 24 ստորագրություն։ Ավելի վաղ ՔՊ պատգամավոր, պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն իր հերթին լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ ստորագրությունները ներկայացվել են խմբակցության ղեկավար կազմին։
Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ ստորագրությունների քանակը բավարար է, սակայն, այդպես
էլ չէր հստակեցրել, թե քանի ստորագրություն է հավաքվել և ովքեր են կողմ Գրիգոր Մինասյանի
հնարավոր պաշտոնանկությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան