4 տարի անց դեռ 8 տասնյակից ավելի մասունքներ դիահերձարաններում են. Թովմասյան
ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրում է.
«4 տարի առաջ հենց այս օրը Ադրբեջանը սանձազերծեց իր ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ:
Պատերազմ, որի արդյունքում մեր ժողովուրդը կրեց անդառնալի մարդկային և տարածքային կորուստներ (4000-ից ավելի զոհ ու տասնյակ հազար քառակուսի կիլոմետր կազմած տարածքային կորուստ):
Այս պատերազմը ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության ապիկարությունն ու ձախողված դիվանագիտությունը:
. 4 տարի անց, մենք դեռ ապրում ենք հետևանքներով, առանց համոզիչ գործողությունների, պատասխանատուներին պատժելու և մեր երկրի անվտանգությունն ու ապագան երաշխավորելու ուղղությամբ։
.4 տարի անց դեռ պաշտոնապես հրապարակված չեն զոհվածների անունները:
.4 տարի անց անհետ կորածների և զոհերի աճյունների որոնողական աշխատանքները դադարեցված են:
.4 տարի անց դեռ 8 տասնյակից ավելի մասունքներ դիահերձարաններում են...
.Բայց կարևորը ՔՊ-ի համար ապագա կա»։
Նա գրառմանը նաև տեսանյութ է կցել, որն արվել է լուսաբացին Վարդենիսի իրենց տանից։