ԱՀԿ-ն հերքում է տվյալները, թե COVID-19-ի նոր շտամն ավելի վտանգավոր է
Ներկայիս տվյալները չեն վկայում, որ COVID-19 XEC-ի նոր շտամն ավելի վտանգավոր է, քան նախորդ շտամները։ Ռիա նովոստիին ասել է Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչ Բատիր Բերդիկլիչևը։
Նա նշել է, որ կորոնավիրուսի այս շտամն առաջին անգամ հայտնաբերվել է 2024 թվականի մայիսի 16-ին, և մինչև սեպտեմբերի 18-ը 28 երկրներ հայտնել են այս շտամով հիվանդացության դեպքերի մասին։
«ԱՀԿ-ն ներկայումս ուսումնասիրում է վիրուսի այս շտամի վերաբերյալ առկա տվյալները՝ որոշելու, թե արդյոք այն պետք է դասակարգվի որպես «հսկողության տակ գտնվող տարբերակ»», - ասել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանում հայտնաբերվել է Covid-ի նոր XEC շտամով վարակման դեպքեր
- Աշխարհում արագորեն տարածվող կորոնավիրուսի նոր շտամի ախտանիշները նման են նախորդներին
- Աշխարհում տարածվում է Covid-ի նոր, ավելի վարակիչ շտամը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան