Ծեծկռտուք՝ Երևանում հայտնի «Արամե մյուզիք հոլ» ակումբում․ Կան բերման ենթարկվածներ
Երեկ՝ սպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հերացի փողոցում գործող «Արամե մյուզիք հոլ» ակումբում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունենում։
Ոստիկանության փոխանցմամբ, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Երվանդ Նիկոյանի գլխավորությամբ։Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանները, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Կենտրոնական բաժին, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը ՌԴ քաղաքացի 41-ամյա Մաքսիմ Վ․-ն է։ Պարզվել է նաև, որ նա տեղափոխվել է «Արամե մյուզիք հոլ» ակումբից։
Ոստիկանները ակումբում մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալում են Երևանի բնակիչներ 51-ամյա Դավիթ Մկրտչյանին, 51-ամյա Վահե Եսայանին, 32-ամյա Ալբերտ Արևշատյանին և 48-ամյա Արտաշես Աբրահամյանին։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների 3-րդ քննչական բաժին, որտեղից էլ, այնուհետև, դեպքի վայր է ժամանում քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Կիրակոսյանի գլխավորությամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներից Ա․ Արևշատյանը ձերբակալվել է, մյուսները ազատ են արձակվել, իսկ Ա․ Արևշատյանը ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Արևշատյանի որդին է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան