Գուտերեշ. Բեյրութում պետք է դադարեցնել ռազմական գործողությունները
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգված է Բեյրութում «դրամատիկ էսկալացիայով»։ «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, բռնությունները պետք է անհապաղ ավարտվեն։
«Գլխավոր քարտուղարը լրջորեն մտահոգված է Բեյրութում վերջին 24 ժամվա ընթացքում իրադարձությունների կտրուկ սրմամբ: Բռնության այս ցիկլը պետք է ավարտվի հիմա, և բոլոր կողմերը պետք է նահանջեն: Տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ լայնածավալ պատերազմ», - ասել է գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Գուտերեշը նաև կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները։