Գոնե մյուռոնօրհնության թեմայով լինենք միասնական. Էդմոն Մարուքյան
«Սա պատմական իրադարձություն է Հայ առաքելական եկեղեցու, քույր եկեղեցիների ու կրոնական այլ ահամայնքների համար։ Սա ևս մեկ հնարավորություն է, որ մեր ժողովուրդը միասնականություն ապահովի»,-Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը։
Նա նշեց՝ տեսնում է, որ միասնականությունը կրկին խաթարված է։
«Գոնե մյուռոնօրհնության թեմայով լինենք միասնական։ Բոլորս պարտավոր ենք գոնե այսօր միասնական լինել։ Մենք այսօր պետք է բան փնտրենք, որ մեզ ոչ թե պառակտի, այլ միավորի»,-ասաց նա՝ խուսափելով հիշեցնել դեպքերը, երբ իշխող թիմի անդամները անունով էին դիմում Վեհափառին։