«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը նպատակադրված թիրախավորում է կին ընդդիմադիր գործիչներին, քննադատում են իշխանություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր խոսքում բազմաթիվ անգամներ թիրախավորել է կին գործիչներին և կիրառել է անթույլատրելի որակումներ, որոնք պարունակում են սեքսիզմի ակնհայտ դրսևորումներ:
Այսինքն` վերջինս քննադատում է կին ընդդիմադիր գործիչներին՝ հատուկ թիրախավորելով կամ ակնարկելով նրանց սեռական պատկանելությունը:
Խոսենք փաստերով:
Նախ, երեկ նա տգեղ բառապաշարով վիրավորեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանին: Երբ Եռաբլուրից հեռանալիս Մետաքսե Հակոբյանը ՔՊ-ականների ուղղությամբ բացականչեց՝ «Հարգանքի տուրքը ստացվեց, էլի. մադասպաննե՛ր», Ալեն Սիմոնյանն իրեն բնորոշ սանձարձակ պահվածքով արձագանքեց արցախցի պատգամավորին՝ «Զիբիլի վրայի կատվին տարե՛ք էստեղից»:
Եվ սա առաջին անգամը չէ, որ նա նման պահվածք է ցուցաբերում կին գործիչների նկատմամբ: Դեռ նախորդ տարի՝ ԱԺ նիստերից մեկի ժամանակ, հենց նախագահությունից Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահին անհարիր բառերի մի շարան էր հնչեցրել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հասցեին:
Ընդդիմադիր կին պատգամավորի սուր ելույթին Ալեն Սիմոնյանը արձագանքել էր՝ «Տխմարը դու ես, ա՛յ չինական…»: Իսկ երբ Աննա Մկրտչյանը, ի պատասխան Ալեն Սիմոնյանի վիրավորանքների, հեգնեց, թե կարող է անվտանգության աշխատակիցների կանչել, Սիմոնյանն արձագանքել էր՝ «…Որ գրկի»։
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ևս անմասն չէր մնացել Ալեն Սիմոնյանի թիրախավորումներից: Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Զախարովային անվանել էր «ինչ-որ քարտուղարուհի»։ «Չեմ պատրաստվում պատասխանել ինչ-որ գերատեսչության քարտուղարուհու, կարծում եմ՝ դա իմ մակարդակը չէ», – ասել էր Սիմոնյանը։
Այսինքն՝ Ալեն Սիմոնյանը, ով վերամբարձ խոսում է հանդուրժողականության մասին, իր խոսքում նպատակադրված թիրախավորում է կին ընդդիմադիր գործիչներին՝ ովքեր ՔՊ-ական չեն և քննադատում են իշխանություններին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Առաջին օրվա արարողությանը բացօթյա է, կմասնակցեն նաև ընդդիմադիրները, իսկ երկրորդ օրը կլինեն Փաշինյանն ու իր թիմը
- «Փաստ». Զիջելու գործընթացում նրանք անզուգական են
- «Ժողովուրդ». Փաշինյանի ընտանիքի չափահաս անդամների տվյալները բացակայում են ՀՀ ընտրողների պետական ռեգիստրից
- «Հրապարակ». Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի ռեկտորին ինչի մեջ են կասկածում
- «Փաստ». Ինչ չէր կարելի «Հայաքվեի» նախաձեռնողներին, փաստացի «Եվրաքվեի» ստորագրահավաքի կազմակերպիչներին թույլ են տվել
- «Ժողովուրդ». Հերթով խորտակվում են ներդրումների հոսքի մասին հեղափոխության անուրջներն ու հեքիաթները
- «Հրապարակ». Կապանում լարված մթնոլորտ է, բոլորը, շունչները պահած, սպասում են, թե ինչպես կդասավորվի Փարսյանի ճակատագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան