«Ժողովուրդ». Փաշինյանի ընտանիքի չափահաս անդամների տվյալները բացակայում են ՀՀ ընտրողների պետական ռեգիստրից
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Փաշինյանը փորձ է անում փրկել ընտանիքին՝ կասկածելի քայլեր անելով։ ArmLur.am-ը դեռ հունիսին էր արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի անձնական տվյալները հեռացված են կենտրոնական ընտրական հանձնաժողովի ՀՀ ընտրողների ռեգիստրից։ Հետո պարզեցինք, որ ընտանիքի անդամները ևս չկան ՀՀ ընտրողների ռեգիստրում։
«Ժողովուրդ» օրաթերթը հետևողականորեն ուսումնասիրեց և նկատեց, որ այժմ Նիկոլ Փաշինյանը վերադարձել է հայրական տուն, և հիմա նրա բնակության հասցեն Տավուշի մարզի Իջևան համայնքի Ենոքավան, առաջին փողոց բնակարան 9-ն է։
Նրա հետ համատեղ բնակվում են 2 անձինք՝ Նիկոլ Փաշինյանին տարեկից Չիբուխչյան Վարդուհին և 1965 թվականին ծնված Փաշինյան Շողերը։
Հարկ է նշել, որ Փաշինյանի ընտանիքի չափահաս անդամների տվյալները ևս բացակայում են ՀՀ ընտրողների պետական ռեգիստրից։
Թե ինչու են են այդպես մեկուսի ապրում իշխանությունները, պարզ չէ, սակայն փաստ է, որ Փաշինյանը ինչ-որ բանից փրկել կամ ապահովագրել է ընտանիքին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի ռեկտորին ինչի մեջ են կասկածում
- «Փաստ». Ինչ չէր կարելի «Հայաքվեի» նախաձեռնողներին, փաստացի «Եվրաքվեի» ստորագրահավաքի կազմակերպիչներին թույլ են տվել
- «Ժողովուրդ». Հերթով խորտակվում են ներդրումների հոսքի մասին հեղափոխության անուրջներն ու հեքիաթները
- «Հրապարակ». Կապանում լարված մթնոլորտ է, բոլորը, շունչները պահած, սպասում են, թե ինչպես կդասավորվի Փարսյանի ճակատագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան