Ինչ ախտանշաններ ունի կորոնավիրուսի նոր տարբերակը. Վիրուսաբանն է ներկայացրել
«Կորոնավիրուսի նոր՝ XEC տարբերակի ախտանշանները նման են նախորդներին, բայց ավելի հաճախ կարող են առաջացնել կոկորդի ցավ և խռպոտություն»,- ասել է ՌԴ առողջապահության նախարարության վարակաբան Ելենա Մալիննիկովան։
«Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, մասնագետը նշել է, մի քանի առանձնահատկություն կա՝ կոկորդի ցավը, որն առաջացնում է ձայնի հետ կապված խնդիրներ։
«Այսօր նման հիվանդներ ունենք, ուշադրության կենտրոնում են հատկապես տարեց հիվանդները»,-նշել է Մալիննիկովան։
Ինչպես կորոնավիրուսի մյուս տարբերակների, այնպես էլ ХЕС-ի դեպքում՝ լինում է բարձր ջերմություն, գլխացավ, թուլություն։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ՌԴ-ում նոր տեսակի կորոնավիրուսի երկու դեպք է գրանցվել Ռոստովում և Ուֆայում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են