Իսրայելի հարվածների հետևանքով Բեյրութի օդանավակայանում հրդեհ է բռնկվել
Հրդեհը բռնկվել է Բեյրութի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող գազալցակայանում՝ իսրայելական բանակի հասցրած հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում է Al Mayadeen հեռուստաալիքը։
«Իսրայելի կողմից Բեյրութի հարավային արվարձանների ռմբակոծությունը հանգեցրել է միջազգային օդանավակայանի մերձակայքում գտնվող բենզալցակայանում բռնկված հրդեհի», - ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ:
Հեռուստաալիքը նշել է նաև, որ Իսրայելը չորս ժամ շարունակ հարվածներ է հասցրել մայրաքաղաքի հարավային արվարձանների մերձակայքում գտնվող խիտ բնակեցված տարածքներին։
Ռիա նովոստին գրում է, որ ուրբաթ երեկոյան Բեյրութում մոտ տասը պայթյուն է որոտացել։ Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ, բրիգադային գեներալ Դանիել Հագարին հայտնել է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը թիրախային ավիահարված են հասցրել Բեյրութում «Հըզբոլլահի» գլխավոր շտաբին, որը գտնվում է Դահիյա շրջանի կենտրոնում գտնվող բնակելի շենքերի տակ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան