Իսրայելի հայտարարությունից հետո Իրանի հոգևոր առաջնորդը թաքնվել է բունկերում. Reuters
Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին թաքնվել է բունկերում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության առաջնորդ Հասան Նասրալլաhին ոչնչացման մասին Իսրայելի հայտարարությունից հետո։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին գրել է Reuters-ը՝ հղում անելո իր աղբյուրին։
Հաղորդվում է, որ Իրանի իշխանությունները մշտական կապի մեջ են «Հեզբոլլահի» և տարածաշրջանի այլ դաշնակիցների հետ՝ հետագա քայլերը որոշելու համար:
Հիշեցնենք՝ այսօր Իսրայելի բանակը պաշտոնապես հայտարարել է, որ «Հեզոլլահի» գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը սպանվել է նախօրեին Բեյրութում կազմակերպության կենտրոնակայանի վրա թիրախային ավիահարվածի հետևանքով։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը հայտարարել է «Հըզբոլլահի» առաջնորդ Նասրալլահի ոչնչացման մասին
- Իսրայելի հարվածների հետևանքով Բեյրութի օդանավակայանում հրդեհ է բռնկվել
- Լիբանանը հայտնում է Իսրայելի ռմբակոծությունների սկսվելու հետևանքով 1500 զոհերի մասին
- Լիբանանի հարավում իսրայելական ռմբակոծությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 558-ի
- Բոլթոն. ԱՄՆ սատարում է Իսրայելի՝ «Հզբոլլահի» թունելների ոչնչացման գործողությանը