«Հրապարակ». Փաշինյանի ու Ավինյանի հարաբերություններն այնքան են լարվել, որ որոշ ՔՊ-ականներ սկսել են Ավինյանի վրա «բոչկա գլորել»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի ու Տիգրան Ավինյանի հարաբերություններն այնքան են լարվել, որ ՔՊ-ականներից ոմանք սկսել են բաց և փակ ֆորմատներով Ավինյանի վրա «բոչկա գլորել»։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մեծ վտանգ է տեսնում Երևանի քաղաքապետից, նրա օրեցօր ամրապնդվող դիրքերից, Ավինյանը, կուսակցությունում աջակիցների մեծ բանակ ունենալուց բացի, սերտ շփումներ ու կապեր է հաստատել տարբեր խավերի, այդ թվում` որոշ օլիգարխների հետ, նաև ավագանուն է «իրենով արել»։
Մեզ պատմել էին, որ անցած շաբաթ Նախաձեռնող խմբի նիստի ժամանակ Լուլուն է Ավինյանին քննադատել, թե` խոսում են, որ շինթույլտվությունների դիմաց մեծ փողեր է առնում, իսկ երեկ ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ Ավինյանի դեմ խոսեց, երբ քննարկվում էր ռազմարդյունաբերությունը խթանող նախագիծը: Նա դատապարտեց բոլոր այն գործիչներին, գերատեսչություններին, որոնք խոչընդոտներ են առաջացնում ոլորտի զարգացման համար, ասաց, որ բազում նման դեպքերի մասին է լսել, սակայն հիշատակեց միայն Ավինյանի հիմնարկը. «Երևանի քաղաքապետարանը 4 ամիս է՝ հոսանքի թույլտվություն չի տալիս զենք արտադրողին»։ Կուսակցության աղբյուրները չեն բացառում, որ առաջիկայում Ավինյանի դեմ արշավը նոր թափ կհավաքի։ Փաշինյանը միայն անդեմ, անողնաշար ստրուկների է հանդուրժում, իսկ Տիգրան Ավինյանն այդպիսին չէ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը նպատակադրված թիրախավորում է կին ընդդիմադիր գործիչներին, քննադատում են իշխանություններին
- «Հրապարակ». Առաջին օրվա արարողությանը բացօթյա է, կմասնակցեն նաև ընդդիմադիրները, իսկ երկրորդ օրը կլինեն Փաշինյանն ու իր թիմը
- «Փաստ». Զիջելու գործընթացում նրանք անզուգական են
- «Ժողովուրդ». Փաշինյանի ընտանիքի չափահաս անդամների տվյալները բացակայում են ՀՀ ընտրողների պետական ռեգիստրից
- «Հրապարակ». Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի ռեկտորին ինչի մեջ են կասկածում
- «Փաստ». Ինչ չէր կարելի «Հայաքվեի» նախաձեռնողներին, փաստացի «Եվրաքվեի» ստորագրահավաքի կազմակերպիչներին թույլ են տվել
- «Ժողովուրդ». Հերթով խորտակվում են ներդրումների հոսքի մասին հեղափոխության անուրջներն ու հեքիաթները
- «Հրապարակ». Կապանում լարված մթնոլորտ է, բոլորը, շունչները պահած, սպասում են, թե ինչպես կդասավորվի Փարսյանի ճակատագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան