«Հրապարակ». Առաջին օրվա արարողությանը բացօթյա է, կմասնակցեն նաև ընդդիմադիրները, իսկ երկրորդ օրը կլինեն Փաշինյանն ու իր թիմը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Այս օրերին տարբեր երկրներից Հայաստան են ժամանում Հայ առաքելական եկեղեցու թեմերի առաջնորդներ, հոգաբարձուներ, հայտնի սփյուռքահայեր, մեծահարուստներ, որոնք աջակցել են Մայր տաճարի նորոգմանը: Եկեղեցին վերջին պատրաստություններն է տեսնում` այսօր կայանալիք Մյուռոնօրհնության, վաղվա՝ Մայր տաճարի վերաօծման արարողություններից առաջ:
2 արարողության համար էլ Էջմիածինը հրավիրատոմսեր է ուղարկել եկեղեցու և անձամբ Վեհափառի մերձավորներին` ըստ էության տարանջատելով շարքային հավատացյալներին էլիտայից, որը պետք է նստած և առաջին շարքերից հետևի եկեղեցական այս կարևոր իրադարձություններին:
Մյուռոնօրհնությանը մոտ հազար մարդ է հրավիրված, վերաօծմանը` մոտ 500: Տեղեկացանք, որ առաջին օրվա արարողությանը, որը բացօթյա է, կմասնակցեն նաև ընդդիմության ներկայացուցիչներ, որոնք տաճարի օծմանը չեն լինի, իսկ երկրորդ օրը կլինեն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Զիջելու գործընթացում նրանք անզուգական են
- «Ժողովուրդ». Փաշինյանի ընտանիքի չափահաս անդամների տվյալները բացակայում են ՀՀ ընտրողների պետական ռեգիստրից
- «Հրապարակ». Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի ռեկտորին ինչի մեջ են կասկածում
- «Փաստ». Ինչ չէր կարելի «Հայաքվեի» նախաձեռնողներին, փաստացի «Եվրաքվեի» ստորագրահավաքի կազմակերպիչներին թույլ են տվել
- «Ժողովուրդ». Հերթով խորտակվում են ներդրումների հոսքի մասին հեղափոխության անուրջներն ու հեքիաթները
- «Հրապարակ». Կապանում լարված մթնոլորտ է, բոլորը, շունչները պահած, սպասում են, թե ինչպես կդասավորվի Փարսյանի ճակատագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան