«Հրապարակ». Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի ռեկտորին ինչի մեջ են կասկածում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղից նախօրեին բերման ենթարկված մոտ 2 տասնյակ անձանց մեծ մասին հարցաքննել՝ բաց են թողել: Երեկվա տվյալներով, ՁՊՎ-ում` ձերբակալված անձանց պահման վայրում են մնացել նախկին ռեկտոր Լեռնիկ Պետրոսյանը, տեղակալը՝ Տիմեյա Աղամյանը, հաշվապահը։ Հակակոռուպցիոն կոմիտեից երեկ մեզ ասացին. «Առայժմ ոչինչ չենք կարող ասել»: Մեր տեղեկություններով, երեկվա դրությամբ դեռ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել, ՁՊՎ-ում պահվողները վկայի կարգավիճակ ունեն:
72 ժամվա ընթացքում պարզ կդառնա՝ կփոխվի՞ նրանց կարգավիճակը՝ վկայից մեղադրյալի, թե՞ ազատ կարձակվեն։ Խոսվում է, որ ռեկտորին կասկածում են ուսանողներին՝ կաշառքի դիմաց, գնահատականներ նշանակելու, հովանավորչության մեջ: Հաստիքներ են բացվել, աշխատավարձ դուրս գրվել, բայց մարդիկ աշխատանքի չեն գնացել, ռեկտորի որդին էլ վարորդ է գրանցված եղել՝ 55 հազար դրամ աշխատավարձով, բայց բուհում նրան չեն տեսել։ Այլ վատնումների մասին էլ են խոսում, սակայն սրանք կասկածներ են, որ պետք է հաստատվեն»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Փաստ». Ինչ չէր կարելի «Հայաքվեի» նախաձեռնողներին, փաստացի «Եվրաքվեի» ստորագրահավաքի կազմակերպիչներին թույլ են տվել
- «Ժողովուրդ». Հերթով խորտակվում են ներդրումների հոսքի մասին հեղափոխության անուրջներն ու հեքիաթները
- «Հրապարակ». Կապանում լարված մթնոլորտ է, բոլորը, շունչները պահած, սպասում են, թե ինչպես կդասավորվի Փարսյանի ճակատագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան