Ճաշը սարքեց Նիկոլը, բայց տակից դուրս է գալու ժողովուրդը. Շարմազանովը՝ Փաշինյանի ՄԱԿ-ի ելույթի մասին
«Նիկոլ Փաշինյանի ելութը ՄԱԿ-ում ոչ միայն հակահայկական էր, այլ նաև ուներ հստակ հակառուսական ուղղվածություն։ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ոչ միայն սպասվածի պես անատամ էր, այլ նաև զուրկ էր տրամաբանությունից»,- անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին ուեցած ելույթին՝ նշում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա, Հայաստանի կառավարիչը ՄԱԿ-ում փայլեց տարածաշրջանային խնդիրներին անհաղորդ լինելու ունակությամբ։
«Նախ նա հանդես եկավ Ադրբեջանի փաստաբանի դերում ու նշեց, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։
Նշեմ, որ սա ակնհայտ կեղծիք է։
Ադրբեջանն այսօր էլ օկուպացված է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի առնվազն 240 քառ.կմ ։
Ավելին, բազմաթիվ առիթներով Ալիևը նշել է, որ չի պատրաստվում ՀՀ «օկուպացված տարածքներից հետ նահանջել։
Փաշինյանը ոչ միայն ՀՀ տարածքի օկուպացիայից չի խոսում, այլ նաեւ ՄԱԿ- ի ամբիոնից հակառակն է պնդում։
Երկրորդ. Խոսելով տարածաշրջանային ապաշրջափակումից, Նիկոլը որևէ խոսք չի ասում 2020-ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրված 9-րդ կետի մասին, դրանով իսկ փորձ կատարելով ՌԴ-ին հեռու պահել տարածաշրջանային լուրջ դերակատարներից մեկը լինելու հավակնությունից։
Նշեմ, որ հենց Փաշինյանն է ստորագրել Ադրբեջանի ու Նախիջևանի միջև տրանսպորտային ուղիների վերահսկողությունը ՌԴ համապատասխան ծառայություններին պատվիրակելու մասին հայտարարության 9-րդ կետը։
Իսկ այսօր փաստացի նշում է, թե նման բան չկա։
Երրորդ. Փաշինյանը, խոսելով «Խաղաղության խաչմերուկի» մասին, նշում է, որ այն «Միջին միջանցքի մաս կարող է դառնալ»։
Փաստորեն Նիկոլը ՄԱԿ-ի ամբիոնից մերժում է Հյուսիս-Հարավ ծրագիրն ու իր պատրաստակամությունը հայտնում դառնալու Միջին միջանցք հակահայկական ու հակառուսական ծրագրի մաս։
Ի՞նչ է Միջին միջանցքը։
Դա ՌԴ-ն շրջանցելու միջոցով Ադրբեջանն ու Հայաստանը կապող միջանցքի գործարկմամբ, որի վերահսկողությունը կարող է դրվել Թուրքիայի կամ ՆԱՏՕ-ի որևէ այլ խաղացողի վրա,Կենտրոնական Ասիայի երկրների կապումն է Թուրքիայի ու Արեւմուտքի հետ։
Այս ծրագիրը դեմ է և հայկական, և ռուսական, ևիրանական շահերին։
Եվ վերջապես, խոսելով տարածաշրջանի երկրների դերի մասին,Նիկոլը նպատակային չի հիշատակում ՌԴ-ի անունը։ Մի պետության, որի 102-րդ ռազմաբազան ՀՀ տարածքում է ,որը ԵԱՏՄ անդամ է ու ՀՀ-ի առաջին առևտրական գործընկերը։
Միայն 2024-ի վեց ամսվա ընթացքում ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 8.4 մլրդ ԱՄՆ դոլար։
Սա ուղղակի հերթական դեմարշն է ՌԴ- ի նկատմամբ, որի բացասական պտուղները ոչ այնքան Փաշինյանն է ճաշակելու, այլ մենք՝ ՀՀ քաղաքացիներս։
Ինչպես ասում են՝ ճաշը սարքեց Նիկոլը, բայց տակից դուրս է գալու ժողովուրդը»,- գրել է Շարմազանովը։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում չանդրադարձավ Բաքվի բանտերում պահվող գերիների խնդրին. Գեղամ Ստեփանյան
- Հայկական առածն ասում է՝ «լավ ասենք, որ լավ լինի». Փաշինյանը՝ ՄԱԿ-ի ամբիոնից
- Եթե մեր ՍԴ-ն կորոշի, որ խաղաղության պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, սահմանադրական փոփոխություններ անհրաժեշտ կլինեն. Փաշինյան