Երբ ասում ես` Թուրքիան լինի միջնորդ, փաստացի քո դեմ ևս մեկ թշնամի ես դնում ու ասում՝ երկուսի դեմ պայքարեմ. Քաղաքագետ
«Հայաստանն ու Ադրբեջանը բանակցում էին ՌԴ միջնորդությամբ, դրական արդյունք չստացանք, Արևմուտքի միջնորդությամբ, դրական արդյունք չստացանք, Արցախը կորցրեցինք, ուղիղ բանակցություններ Ադրբեջանի հետ, Տավուշի մի մասը հանձնվեց։ Հիմա բանակցել Թուրքիայի միջնորդությամբ՝ ոչ մի բան չի փոխելու»,- լրագրողների հետ զրույցում ասաց պատմական գիտությունների թեկնածու, քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը՝ անդրադառնալով Էրդողանի հայտարարությանը, որ Փաշինյանը ցանկանում է որ Թուրքիան նպաստի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։
Ըստ նրա, միջնորդը պետք է հնարավորություն, ունակություն ունենա կրել պատասխանտվություն. «Ոչ մեկ պատասխանտվություն չկրեց։ Առավել ևս Թուրքիան չի կարող պատասխանատվություն վերցնել, քանի որ շարունակում է ճնշել Հայաստանին»։
Քաղաքագետը նշեց, որ ԼՂ հարցը լոկալ խնդիրը չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, Հայաստանի և Թուրքիայի միջև դարեր շարունակվող կոնֆլիկտի դրվագներից մեկն է։
«Հետևաբար, երբ ասում ես` Թուրքիան լինի միջնորդ, փաստացի քո դեմ ևս մեկ թշնամի ես դնում ու ասում՝ երկուսի դեմ պայքարեմ։ Թուրքիան ունակ չէ լինել միջնորդ։
Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի տա, Թուրքիան սահմանը չի բացի։ Իսկ տարբեր ժեստերով փորձում են ցույց տալ՝ օրակարգը հաջողում է, բայց իրականում չի հաջողում»,- ասաց Ս.Մելքոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Որոշակի չափով ազգային խայտառակություն է, նսեմացման պահ. Օհանյանը՝ Փաշինյան-Էրդողան հանդիպման մասին
- Երևանը ցանկանում է, որ Թուրքիան նպաստի Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը. Էրդողան
- «Էլչիբեյի տղեն՝ իր հորեղբոր տղու հետ». քաղաքացիները Փաշինյան-Էրդողան լուսանկարի մասին
- Էդգար Ղազարյանը հիշեցրել է Շուշի մեկնելիս Էրդողանի կնոջ խոսքերը հայ գերիների մասին
- Նյու Յորքում Աննա Հակոբյանը շփվել, լուսանկարվել է Էրդողանի կնոջ հետ
- Էրդողանն այդպիսով բաց ուղերձ էր հղում. Անդրանիկ Թևանյան
- Լ. Քոչարյան. Ապրում ենք մի ժամանակներում, երբ Ռոբերտ Քոչարյանի գրքով նկարվելը խնդրահարույց է, իսկ Էրդողանի գրքով նկարվելը «հմուտ դիվանագիտության» օրինակ
- Բա որտե՞ղ պետք է սեղմեր.Բաբկեն Թունյանը՝ Փաշինյանի կողմից Էրդողանի գիրքը կրծքին սեղմելու մասին
- Փաշինյանն Էրդողանին տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան պայմանագրի ստորագրման պատրաստակամության մասին
- Էրդողան. Ադրբեջանը և Հայաստանը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու կարևոր հնարավորություն ունեն