Ինչպես և ինչ կարտոֆիլ ուտել և չգիրանալ. Մասնագետի խորհուրդները
Որոշ դիետոլոգներ կարտոֆիլը ներառել են անառողջ մթերքների ցանկում։ Արդյո՞ք սա արդարացի է, և ինչպե՞ս առանց կազմվաքծը վնասելու ուտել կարտոֆիլը։ Բժիշկ Ալեքսանդր Մյասնիկովն ասել է, որ քաշի վտանգավոր տատանումներ են լինում, երբ մարդիկ դիետաներ են պահում։ Խիստ սահմանափակումները շատ ուտելու ցանկություն են առաջացնում: Բժիշկը բացատրել է, որ երբ ուտում են ամեն ինչ ու քիչ-քիչ, ուտելու խելագար ցանկություն չկա։
«Ձեր սննդակարգին ավելացրեք այն, ինչ սիրում եք։ Առողջ կամ անառողջ սնունդ չկա»,- Վեստի.ռու-ի հաղորդմամբ, խորհուրդ է տալիս «Բժիշկ Մյասնիկով» հաղորդաշարի հաղորդավարը։
Այս առաջարկությունը վերաբերում է նաև շատերի կողմից սիրելի կարտոֆիլին։ Փորձագետի խոսքով, չափի մեջ այն օգտակար է։
«Ավելի լավ է խաշած երիտասարդ կարտոֆիլ ուտել հենց կճեպով։ Իրականում կարտոֆիլը քիչ կալորիա ունի՝ հարյուր գրամում կա 100 կալորիա, իսկ երիտասարդ կարտոֆիլը՝ 70»,- ասել է բժիշկը:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան