Լավրnվ. Մերձավոր Արևելքը մեծ պատերազմի շեմին է
«Մերձավոր Արևելքը գտնվում է մեծ պատերազմի շեմին, որը «որոշ մարդիկ իսկապես շատ-շատ ցանկանում են»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում, որը նվիրված էր Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, այդ թվում՝ պաղեստինյան հարցին։
«Մերձավոր Արևելքը կրկին կանգնած է մեծ պատերազմի շեմին, որը ինչ-որ մարդիկ, թվում է, իսկապես, շատ-շատ են ցանկանում», - ասել է նա:
Լավրովի խոսքով, չնայած այն հանգամանքին, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել են մի քանի բանաձևեր, որոնք կոչ են անում դադարեցնել հրադադարը և կայուն մարդասիրական հասանելիություն հաստատել դեպի Գազա, Իսրայելի բանակի գործողությունը շարունակվում է։
ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ այդ հարցում կան ՄԱԿ-ի միանշանակ որոշումներ, և ընդհանուր խնդիրն է ապահովել դրանց կատարումը։ «Պաղեստինա-իսրայելական չլուծված հակամարտությունը ապակայունացնող ազդեցություն ունի ողջ տարածաշրջանի վրա։ Գազայի շուրջ ստեղծված ճգնաժամը, որն աննախադեպ է իր սրությամբ և կործանարար հետևանքներով, դարձավ լիբանանա-իսրայելական առճակատման կտրուկ սրման կատալիզատոր»,- նշել է նա։