Ներքին Հանդը երեք կողմից շրջապատված է ադրբեջանիցների կողմից. Փարսյան
«Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրը երեք կողմից շրջապատված է ադրբեջանիցների կողմից 2022 թվականի սեպտեմբերի մարտական գործողությունների հետևանքով»,- լրագրողերին ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, ով Էջմիածնում է՝ մասնակցելու Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը։
Նա նշեց, որ Ներքին Հանդում իրավիճակը բավականին լուրջ է բնակիչների համար։
«2022 թվականաի սեպտեմբերի մարտական գործողությունների հետևանքով Կապանի վարչական տարածքից 2700 հեկտար օկուպացվեց Ադրբեջանի կողմից։ Ներկա դրությամբ Ներքին Հանդի կենսական նշանակության ունեցող ռեսուրսները գտնվում են իրենց վերահսկողության ներքո, մասնավորապես վարելահողեր, արոտավայրեր, խմելու ջրերի աղբյուրներ, գերեզմանոց, եկեղեցի։
Ներքին Հանդից մնացել է միայն բնակելի հատվածը»,- ասաց Գ.Փարսյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան