Բարոյական իրավունք չունեն. Ռուբեն Մաթևոսյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին
«Ես պաշտում եմ մեր հայ եկեղեցին՝ գիտակցելով, թե ինչ դեր ունի մեր կյանքում»,- լրագրողերին ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, ով Էջմիածնում է՝ մասնակցելու Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը։
Հարցին՝ որպես քրիստոնյա վատ չի՞ զգում, որ եկեղեցին պարբերաբար ենթարկվում է քաղաքական հարձակումների, նա պատասխանեց. «Բարոյական իրավունք չունեն։ Այդքանը կասեմ»։
Ինչ վերաբերում է երկրում ստեղծված իրավիճակին, և ինչո՞ւ գնահատականներ չի հնչեցնում, Ռ.Մաթևոսյանը պատասխանեց. «Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ։ Շատ եմ սիրում մեր երկիրը, պետականությունը, հային, Հայաստանը։ Ոչ մի երկրի բարեկեցիկ կյանք չեմ փոխի իմ Երևանի, Հայաստանի հետ»։
Հարցին՝ Երևանում տեղի ունեցող իրադարձությունների հետ հա՞շտ է. Ռ.Մաթևոսանը պատասխանեց. «Ինձ չէ, որ պետք է տաք այդ հարցերը, դրա պատասխանը երևի թե չունեմ, բարոյական իրավունք էլ չունեմ։ Ես ժողովրդի ձայնն եմ, ժողովրդի երգիչն եմ, Աստված ինձ ստեղծել է նրա համար, որ ես պարզապես երգեմ։ Քաղաքականությամբ պետք է զբաղվի քաղաքագետը, որ դրա մասնագետն է, բայց ոչ արվեստագետը»։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին