Թող նախկին նախագահները որոշեն, թե որտեղ է բաբախում իրենց սիրտը. Անդրանիկ Քոչարյան
«Այսօր այն օրն է, որ բոլորս էլ մեր հոգիների մեջ պիտի ինչ-որ բան փնտրենք ու գտնենք»,- լրագրողերին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, ով Էջմիածնում է և մասնակցում է Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը։
Պատասխանելով նախկին նախագահներ՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հայտարարությունների մասին հարցին, որ չեն մասնակցելու արարողությանը, Ա.Քոչարյանն ասաց. «Ամեն մեկը պետք է իր սրտի հետ իր որոշումը կայացնի, թող մյուս նախագահները որոշեն, թե որտեղ է բաբախում իրենց սիրտը»։
Հարցին՝ ձեր տարաձայնությունները եկեղեցու հետ հարթվե՞լ են, նա ասաց. «Մեր մեջ տարաձայնություն չի եղել»։
Հարակից հրապարակումներ`
- Ես եկեղեցուն միշտ հարգանքով եմ վերաբերել. Ժաննա Անդրեասյան
- Ինձ կոնկրետ այս պահին չի հետաքրքրում՝ էլ ով կա, եկեղեցին հրավիրել է, ես եկել եմ. Լևոն Քոչարյան
- Յուրաքանչյուր ոքն ինքն է որոշում մասնակցե՞լ, թե՞ ոչ. Տեր Եսայի քահանան՝ նախկին նախագահների հայտարարությունների մասին
- Բարոյական իրավունք չունեն. Ռուբեն Մաթևոսյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին
- Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու. Գրասենյակ
- Սերժ Սարգսյանն անհնարին է համարել ՀՀ գործող ապազգային կառավարիչների հետ նույն վայրում որևէ միջոցառման մասնակցելը