Եթե Արցախի թեման ուզում ենք բաց պահել, ապա Հայաստանում այլ իշխանությունների կարիք կա.Գեղամ Ստեփանյան
Արդեն 4 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից և մեկ տարի՝ Արցախի ժողովրդի դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիաների վերջին արարից, ինչի հետևանքով Արցախը բռնի հայաթափվեց։ Ինչ քայլեր են արվում արցախցիների հիմնարար իրավունքները պաշտպանելու համար։ Արցախի մասին ՀՀ իշխանությունների համառ լռությանը և անտեսմանը ինչ պետք է հակադրել։ Բռնագաղթածներն ինչպիսի խնդիրների առաջ են կանգնած մայր Հայաստանում։ Վերոնշյալ հարցերի շուրջ «Panorama-հարցազրույց»-ի տաղավարում իր կարծիքը հայտնեց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև։
●Միջազգային քրեական դատարանի դատախազին դիմելու մեր կարճաժամկետ ակնկալիքն այն է, որ նախաձեռնվի ուսումնասիրությունը։ Դրա հետ միասին զուգահեռ աշխատելու ենք և վերջնանպատակը Ալիևին և ադրբեջանական իշխանությունների բոլոր պատասխանատուներին, թե՛ զինված ուժերի, թե քաղաքական որոշումներ կայացնողների, քաղաքական պատասխանատվության ենթարկելն է և իհարկե Արցախի ժողովրդի խախտված իրավունքների վերականգնման ճանապարհները մատնանշելը։
●Միջազգային հարթակներում, օրինակ ԱՄՆ մեր գործընկերներից, լինի Կոնգրեսում թե այլ շրջանակներում, հանդիպումների ժամանակ, առաջի բանը, որ լսում ենք, այն է, որ Արցախի վերաբերող հարցերով Հայաստանի Հանրապետությունը այլևս որէ բան չի խոսում, որևէ բառ՝ լինի գերիների հարցը, Արցախի ժողովրդի վերադարձի հարցը, կամ՝ այլ բազմաթիվ խնդիրների։
●Երբ ասուլիսի ժամանակ ասում է, որ արվում է, բայց դրա մասին չի խոսվում, և մենք տեսնում ենք, որ ամենահարմար տեղում այն չի արվում՝ ուղղակի շատ մեծ կասկածներ է առաջնում, թե առհասարակ արվո՞ւմ է, թե՞ չի արվում։ Ավելի շատ հակված եմ կարծելու, որ ոչինչ էլ չի արվում, որովհետև հանրությունը դրա մասին տեղյակ չէ։ Հարազատները տեղյակ չեն, ամենաբարձր ամբիոնից դրա մասին չենք լսում՝ էլ ինպես է արվում։ Ըստ էության, հանրությանը ապատեղեկատվություն տրամադրելու կամ մանիպուլյացիայի ենթարկելու հերթական քայլն է։
●Ատելության կամ խտրականության խոսքը, որը շատ հաճախ հանդիպում ենք իշխանական պատգամավորների, կամ կառավարության ներկայացուցիչների կողմից։ Կամ սոցիալական աջակցության ծրագրերը մատուցել որպես լավություն, ոչ թե պատասխանատվություն կամ պարտավորություն, այլ՝ դե, էս ել անում ենք, պետք է մի հատ էլ շնորհակալ լինեք։ Այս դեպքում հայն է հայտնվել Հայաստանում, և կատարված աջակցությունը մատուցվում է լավությո՞ւն, թե՝ կարող էինք դա էլ չանել, բայց անում ե՞նք։
●Եթե իշխանական կոնկրետ պատգամավորներին, ովքեր ատելություն և խտրականություն են տարածում, նրանց լռեցնեն, ապա մենք կտեսնենք, որ այդ հարցի կապակցությամբ հանրային դիսկուրսում էլ բավական փոփոխություններ կկատարվեն։ Այն, որ, այո, դրանք հատուկ ուղղորդվում են իշխանական պատգամավորների, ֆեյքերի կողմիցմ այլ կարծիք չկա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում չանդրադարձավ Բաքվի բանտերում պահվող գերիների խնդրին. Գեղամ Ստեփանյան
- Ներում չկա ո՛չ գերագույն դավաճանին, ո՛չ էլ իր մերձավոր դավաճանակույտին. Ռուբեն Մելիքյան
- Արցախի էթնիկ զտումը` հայաթափման ծրագիրը, կատարվեց միջազգային հանրության աչքի առաջ՝ առանց միջամտության
- Չի կարող լինել իրական Հայաստան, քանզի դուք դավաճանել եք նրա զավակին՝ Արցախին. Մետաքսե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին