Ես եկեղեցուն միշտ հարգանքով եմ վերաբերել. Ժաննա Անդրեասյան
«Ես հրավեր եմ ստացել և մասնակցում եմ Մյուռոնօրհնություն արարողությանը»,- լրագրողերին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ով Էջմիածնում է և մասնակցում է Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը։
Նա նշեց, որ եկեղեցուն միշտ հարգանքով է վերաբերել և այսօր էլ հրավեր է ստացել ու մասնակցում է։
«Ես այստեղ եմ կոնկրետ միջոցառման մասնակցելու։ Շատ կարևորում եմ այսօրվա միջոցառումը»,- ասաց նախարարը։
Ժ. Անդրեասյանը նշեց, որ Մայր տաճարի վերանորոգման ընթացքում եղել է այստեղ, հետևել է ընթացքին և կարևորում է այդ աշխատանքը։
«Այսօր էլ կարևորելով այս ամբողջ ընթացքը՝ հրավերը ստացել եմ և այստեղ եմ, կարծում եմ շատ բնական բան է»,- ասաց Ժ.Անդրեասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մայր Աթոռում մեկնարկել է Մյուռոնի օրհնության կարգը. Ովքե՞ր են ներկա ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
- Ոչ մի սրացում էլ չկա. Գործարար Սամվել Կարապետյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
- Ինձ կոնկրետ այս պահին չի հետաքրքրում՝ էլ ով կա, եկեղեցին հրավիրել է, ես եկել եմ. Լևոն Քոչարյան
- Գոնե մյուռոնօրհնության թեմայով լինենք միասնական. Էդմոն Մարուքյան
- Բարոյական իրավունք չունեն. Ռուբեն Մաթևոսյանը՝ եկեղեցու դեմ արշավի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան