«Ժողովուրդ». Հերթով խորտակվում են ներդրումների հոսքի մասին հեղափոխության անուրջներն ու հեքիաթները
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ենթակառուցվածքներ են փլուզվում, բայց ՔՊ առաջնորդը անհոգ է և երջանիկ։ «Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր 2022 թվականի համեմատ 2023 թվականի ցուցանիշներով ՀՀ տնտեսական որոշ «հսկաների» շահույթի գահավիժմանը։
Հերթական օրինակը առավել քան մտահոգիչ է, քանզի 8 անգամ կամ 800 տոկոս շահույթի նվազումը հավասարազոր է տնտեսական կրախի, հատկապես, որ Երևանի կենտրոնում գտնվող թանկարժեք «Ալեքսանդր հոթելը», առանց չափազանցության, կարելի է անվանել մայրաքաղաքի դեմքը, որտեղ հանգրվանում են նախագահներ, բարձրաստիճան և բարձրաշխարհիկ հյուրեր։
Հերթով խորտակվում են ներդրումների հոսքի մասին հեղափոխության անուրջները և հեքիաթները` եթե «մերժեք Սերժին»։
Համաձայն ներկայացվող փաստաթղթի՝ «Ալեքսանդր հոթել» ՍՊԸ-ի՝ 2023 թվականի շահույթը 83.9 միլիոն դրամ է, դրա նախորդ տարում 697.6 միլիոն դրամ է եղել։
Հիշեցնենք՝ «Ալեքսանդր» հյուրանոցը պատկանում է «Մոնարխ» ընկերությանը, որի սեփականատերն է Ռուսաստանում բնակվող հայ գործարար, մեծահարուստ Սերգեյ Համբարձումյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան