Արցախի կորուստը կապված է նաև այսօրվա իշխանությունների հետ. Կապանի համայնքապետ
«Այսօրվա իշխանության կողմից վարվող քաղաքականության մեջ անհրաժետ են որոշակի փոփոխություններ»,-լրագրողերին ասաց Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը, ով Էջմիածնում է՝ մասնակցելու Սրբալույս Մյուռոնի օրհնության արարողությանը։
Նա նշեց, որ հաշվի առնելով վերջին իրադարձությունները, Արցախի կորուստը, այն մարտահարվերները, որոնք առկա են, վերջիվերջո պետք է ինչ-որ փոփոխություններ անել՝ մարտահրավերները չեզոքացնելու համար։
«Արցախի կորուստը որոշակի առումով նաև կապված է այսօրվա իշխանությունների հետ»,- ընդգծեց Գ.Փարսյանը։
Նա նշեց, որ Արցախի հետ կապված խնդիրները փաստացի առաջացել են 2020 թվականի պատերազմի հետևանքով, ինչպես նաև 2023-ին Արցախը հայաթափվել է գործող իշխանության ժամանակահատվածում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Կապանում լարված մթնոլորտ է, բոլորը, շունչները պահած, սպասում են, թե ինչպես կդասավորվի Փարսյանի ճակատագիրը
- Կապանի քաղաքապետը քաղաքական է համարում իրեն առնչվող քրեական գործը․«Ազատություն»
- Կապանը ադրբեջանցիների թիրախի տակ է