13:59 28/09/2024 Հայաստան

Դեմոյան. Միջնորդելու եմ, որպեսզի հաջորդ դատաքննությանը բերման ենթարկվեն Հարություն Մարությանը, Հրանուշ և Լուսինե Խառատյանները, Ժաննա Անդրեասյանը

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօերն Հայկ Դեմոյանը գրում է. 

«Ուղիղ մեկ տարի առաջ արված իմ այս գրառումից հետո անօրինական ճանապարհով ՀՑԹԻ տնօրեն դարձած Հարություն Մարությանը դիմել է դատարան` պահանջելով, որ ես ներողություն խնդրեմ իր պատիվն ու արժանապատվությունը վարկաբեկելու համար: Դատական նիստերին Հարություն Մարությանը չի ներկայանում, նույնիսկ իմ գրավոր միջնորդությունից հետո: Վերջին նիստի ժամանակ, խնդրեցի դատավորին հետաձգել վճռի կայացումը, քանի որ Հարություն Մարությանի բացակայության պարագայում իր փաստաբանը չի կարող պատասխան տալ վճռի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք դրվագների առնչությամբ:

Հաշվի առնելով ՀՀ ռազմավարական անվտանգությունը, այդ թվում տեղեկատվական անվտանգությունը պարբերաբար հարվածի տակ դնող ու վտանգող Հրանուշ և Լուսինե Խառատյանների, ինչպես նաև Հարություն Մարությանի վարկաբեկիչ ու քրեորեն պատժելի մի շարք գործողությունները, այս անգամ միջնորդելու եմ, որպեսզի Հարություն Մարությանի նախաձեռնությամբ հարուցված այս գործի հաջորդ դատաքննությանը բերման ենթարկվի հենց ինքը` Հարություն Մարությանը, ինչպես նաև Հրանուշ և Լուսինե Խառատյանները և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Դատաքննությունը կարևոր է նաև լրատվամիջոցների համար, քանի որ նիստերի ժամանակ հրապարակվելու են ՀՀ անվտանգությունը գիտակցաբար խաթարող այս խմբակի գործունեությանը վերաբերող կարևոր մանրամասնություններ»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}