Հիմնանորոգվում է Մ-2 ճանապարհի՝ Կապան քաղաքով անցնող 9.5կմ հատվածը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանն ու փոխտնօրեններ Սերժիկ Պետրոսյանը, Կարեն Բադալյանը Սյունիքի մարզում այցելել են Մ-2 միջպետական ճանապարհի՝ Կապանով անցնող հիմնանորոգվող հատված և ծանոթացել կատարված ու ընթացիկ աշխատանքներին։
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ պետական բյուջեի միջոցներով «Կապանի ՃՇՇ» ՍՊԸ-ն հիմնանորոգում է Կապան քաղաքով անցնող մոտ 9.5կմ երկարությամբ ճանապարհահատվածը։
Աշխատանքային նախագծով նախատեսված է իրականացնել երթևեկելի մասի հիմնանորոգում, մայթերի կառուցում, հենապատերի և արհեստական կառուցվածքների կառուցում ու վերանորոգում։ Հիմնանորոգվող երթևեկելի մասը 94436․0 քմ է։
Իրականացվել է ամբողջ երկարությամբ՝ մոտ 9.5կմ բարձր ծակոտկեն խոշորահատիկ ասֆալտբետոնե և խոշորահատիկ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում։ Կատարվում են նաև վերին շերտի տեղադրման աշխատանքներ։ 9.5կմ-ից մոտ 8.5կմ հատվածում վերին շերտի տեղադրումն ավարտվել է։
Առաջիկայում ճանապարհը կգծանշվի թերմոպլաստով, ինչպես նաև կկահավորվի անվտանգության տարրերով։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան