Նարեկ Հախնազարյանը համագործակցության է հրավիրում երաժիշտների
Աշխարհահռչակ թավջութակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Նարեկ Հախնազարյանն իր ստեղծած «Արցախ» կամերային նվագախմբում աշխատելու, իր հետ համագործակցելու համար հրավիրում է ջութակահարներ, ալտահարներ, թավջութակահարներ և կոնտրաբասիստներ։
«Մեր նպատակն է ոչ միայն Արցախ անունը պահպանել որպես սիմվոլ, պատմություն, մշակույթ, նաև հպարտությամբ ներկայացնել հայկական մշակույթը ամբողջ աշխարհով մեկ»,- ֆեյսբուքյան տեսանյութում ասել Նարեկ Հախնազարյանը։
Նա նշել է, որ նվագախմբի չափանիշները բարձր ենք. «Ունենք պոտենցիալ դառնալու համաշխարհային մակարդակի նվագախումբ»։
Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Նարեկ Հախնազարյանն ասել էր, նվագախմբի գլխավոր դիրիժորը, գեղարվեստական ղեկավարը հենց ինքն է։
Հարակից հրապարակումներ`
- Թավջութակահար Նարեկ Հախնազարյանը «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» ֆիլմում մարմնավորել է սովետական տրակտորիստի
- Նարեկ Հախնազարյան. Ստեղծել ենք «Արցախ» կամերային նվագախումբ, կփորձենք Արցախի անունը բարձր պահել
- Նարեկ Հախնազարյան. Երևանյան համերգին Կոմիտասի մենանվագները կկատարենք այնպես, ինչպես գրել է նա
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները