Քաղաքական 08:37 28/09/2024 Հայաստան

Ճաշը սարքեց Նիկոլը, բայց տակից դուրս է գալու ժողովուրդը. Շարմազանովը՝ Փաշինյանի ՄԱԿ-ի ելույթի մասին

«Նիկոլ Փաշինյանի ելութը ՄԱԿ-ում ոչ միայն հակահայկական էր, այլ նաև ուներ հստակ հակառուսական ուղղվածություն։ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում ոչ միայն սպասվածի պես անատամ էր, այլ նաև զուրկ էր տրամաբանությունից»,- անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանին ուեցած ելույթին՝ նշում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։ 

Ըստ նրա, Հայաստանի կառավարիչը ՄԱԿ-ում փայլեց տարածաշրջանային խնդիրներին անհաղորդ լինելու ունակությամբ։

«Նախ նա հանդես եկավ Ադրբեջանի փաստաբանի դերում ու նշեց, որ Ադրբեջանը ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Նշեմ, որ սա ակնհայտ կեղծիք է։

Ադրբեջանն այսօր էլ օկուպացված է պահում ՀՀ ինքնիշխան տարածքի առնվազն 240 քառ.կմ ։
Ավելին, բազմաթիվ առիթներով Ալիևը նշել է, որ չի պատրաստվում ՀՀ «օկուպացված տարածքներից հետ նահանջել։

Փաշինյանը ոչ միայն ՀՀ տարածքի օկուպացիայից չի խոսում, այլ նաեւ ՄԱԿ- ի ամբիոնից հակառակն է պնդում։

Երկրորդ. Խոսելով տարածաշրջանային ապաշրջափակումից, Նիկոլը որևէ  խոսք չի ասում  2020-ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահի միջնորդությամբ ստորագրված 9-րդ կետի մասին, դրանով իսկ փորձ կատարելով ՌԴ-ին հեռու պահել տարածաշրջանային լուրջ դերակատարներից մեկը լինելու հավակնությունից։

Նշեմ, որ հենց Փաշինյանն  է ստորագրել Ադրբեջանի ու Նախիջևանի միջև տրանսպորտային ուղիների վերահսկողությունը ՌԴ համապատասխան ծառայություններին պատվիրակելու մասին հայտարարության 9-րդ կետը։

Իսկ այսօր փաստացի նշում է, թե նման բան չկա։

Երրորդ. Փաշինյանը, խոսելով «Խաղաղության խաչմերուկի» մասին, նշում է, որ այն «Միջին միջանցքի մաս կարող է դառնալ»։

Փաստորեն Նիկոլը ՄԱԿ-ի ամբիոնից մերժում է Հյուսիս-Հարավ ծրագիրն ու իր պատրաստակամությունը հայտնում դառնալու Միջին միջանցք հակահայկական ու հակառուսական ծրագրի մաս։

Ի՞նչ է Միջին միջանցքը։

Դա ՌԴ-ն շրջանցելու միջոցով Ադրբեջանն ու Հայաստանը կապող միջանցքի գործարկմամբ, որի վերահսկողությունը կարող է դրվել Թուրքիայի կամ ՆԱՏՕ-ի որևէ այլ խաղացողի վրա,Կենտրոնական Ասիայի երկրների կապումն է Թուրքիայի ու Արեւմուտքի հետ։

Այս ծրագիրը դեմ է և հայկական, և ռուսական, ևիրանական շահերին։

Եվ վերջապես, խոսելով տարածաշրջանի երկրների դերի  մասին,Նիկոլը նպատակային չի հիշատակում ՌԴ-ի անունը։ Մի պետության, որի 102-րդ ռազմաբազան ՀՀ տարածքում է ,որը ԵԱՏՄ անդամ է ու ՀՀ-ի առաջին առևտրական գործընկերը։

Միայն 2024-ի վեց ամսվա ընթացքում ՌԴ-ի հետ առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 8.4 մլրդ ԱՄՆ դոլար։

Սա ուղղակի  հերթական դեմարշն է ՌԴ- ի նկատմամբ, որի բացասական պտուղները ոչ այնքան Փաշինյանն է ճաշակելու, այլ մենք՝ ՀՀ քաղաքացիներս։

Ինչպես ասում են՝ ճաշը սարքեց Նիկոլը, բայց տակից դուրս է գալու ժողովուրդը»,- գրել է Շարմազանովը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

10:11
Հայկական հանրային խոսույթում դեռևս կենսունակ ամենավնասակար մտասևեռումն այն է, թե Թուրքիայի հետ մեր խնդիրների պատճառը մենք ենք, և եթե փոխվենք, դրանք կլուծվեն
«Հայկական և հայաստանյան հանրային խոսույթում, ցավալիորեն, դեռևս կենսունակ ամենավնասակար, վտանգավոր ու քայքայիչ մտասևեռումներից մեկն այն է,...
Աղբյուր` Panorama.am
10:00
Իսրայելի հարվածների հետևանքով Բեյրութի օդանավակայանում հրդեհ է բռնկվել
Հրդեհը բռնկվել է Բեյրութի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող գազալցակայանում՝ իսրայելական բանակի հասցրած հարվածի հետևանքով։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:50
Ադրբեջանը հերթական նախապայմանն է իջեցրել
«Հայաստանի իշխանությունների` բանակցային գործընթացի վերաբերյալ  լավատեսության բարձր դոզավորման ֆոնին, Ադրբեջանը հերթական նախապայմանն է...
Աղբյուր` Panorama.am
09:39
ԱՀԿ-ն հերքում է տվյալները, թե COVID-19-ի նոր շտամն ավելի վտանգավոր է
Ներկայիս տվյալները չեն վկայում, որ COVID-19 XEC-ի նոր շտամն ավելի վտանգավոր է, քան նախորդ շտամները։ Ռիա նովոստիին ասել է Ռուսաստանում...
Աղբյուր` Panorama.am
09:30
Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրը։ Qahana.am-ից տեղեկանում...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Փաշինյանի ու Ավինյանի հարաբերություններն այնքան են լարվել, որ որոշ ՔՊ-ականներ սկսել են Ավինյանի վրա «բոչկա գլորել»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի ու Տիգրան Ավինյանի հարաբերություններն այնքան են լարվել, որ ՔՊ-ականներից ոմանք...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանը նպատակադրված թիրախավորում է կին ընդդիմադիր գործիչներին, քննադատում են իշխանություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր խոսքում բազմաթիվ անգամներ թիրախավորել է կին գործիչներին և կիրառել է...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Փաստ». Զիջելու գործընթացում նրանք անզուգական են
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս Ադրբեջանի ԱԳ նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը մեկ անգամ ևս ի ցույց դրեց, որ ոչ մի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Փաշինյանի ընտանիքի չափահաս անդամների տվյալները բացակայում են ՀՀ ընտրողների պետական ռեգիստրից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Փաշինյանը փորձ է անում փրկել ընտանիքին՝ կասկածելի քայլեր անելով։ ArmLur.am-ը դեռ հունիսին էր...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղի ռեկտորին ինչի մեջ են կասկածում
«Հրապարակ» թերթը գրում է. «Պոլիտեխնիկի Կապանի մասնաճյուղից նախօրեին բերման ենթարկված մոտ 2 տասնյակ անձանց մեծ մասին...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Փաստ». Ինչ չէր կարելի «Հայաքվեի» նախաձեռնողներին, փաստացի «Եվրաքվեի» ստորագրահավաքի կազմակերպիչներին թույլ են տվել
«Փաստ» թերթը գրում է. «Մի քանի արևմտամետ ուժեր շարունակում են ստորագրահավաք իրականացնել՝ «Եվրոպական միությանը...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Ժողովուրդ». Հերթով խորտակվում են ներդրումների հոսքի մասին հեղափոխության անուրջներն ու հեքիաթները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ենթակառուցվածքներ են փլուզվում, բայց ՔՊ առաջնորդը անհոգ է և երջանիկ։ «Ժողովուրդ»...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Հրապարակ». Կապանում լարված մթնոլորտ է, բոլորը, շունչները պահած, սպասում են, թե ինչպես կդասավորվի Փարսյանի ճակատագիրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեկ շաբաթ առաջ իրավապահներն առգրավեցին Կապանի համայնքապետարանի սուբվենցիոն ծրագրերի գնումների...
Աղբյուր` Panorama.am
08:52
Մեր հերոսների, անմեղ զոհերի ճակատագրի պատմությունը՝ ազգային ու պետական արժեքներով դաստիարակության ապացույց. Թաթոյան
«Պետք է վառ պահել վեր հառնելու հավատը, պետք է առաջ տանել արդարությամբ խաղաղության հասնելու, զորեղ պետություն ունենալու, աշխարհի հայության համերաշխության մեր հանձնառությունը»
Աղբյուր` Panorama.am
08:37
Ճաշը սարքեց Նիկոլը, բայց տակից դուրս է գալու ժողովուրդը. Շարմազանովը՝ Փաշինյանի ՄԱԿ-ի ելույթի մասին
«Նիկոլ Փաշինյանի ելութը ՄԱԿ-ում ոչ միայն հակահայկական էր, այլ նաև ուներ հստակ հակառուսական ուղղվածություն»։
Աղբյուր` Panorama.am
08:30
Սրբալույս Մյուռոնի օրհնությունը՝ այսօր
Ամեն անգամ, երբ Ամենայն Հայոց Կաթողիկոսները նոր Մյուռոն են օրհնել, դրան ավելացրել են նաև լուսավորչավանդ Ս. Մյուռոնը, որպեսզի հնի մեջ բնակվող սրբալույս Շնորհը փոխանցվի նորին։
Աղբյուր` Panorama.am
23:31
Հեռու չէ այն օրը, երբ ժամանակավոր պարտությունը կփոխարինենք հաստատուն հաղթանակով. Առուշ Առուշանյան
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հեռու չէ այն օրը, երբ բոլորս միասին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց...
Աղբյուր` Panorama.am
23:06
Տիրոջը նաև խնդրելու ենք այն ամբողջ ուղղությունը, ճանապարհը, որը մեզ ուղիղ կտանի արդարության և հաղթանակների. Բագրատ սրբազան
«Ներքին ուժականությամբ և զորությամբ Աստծո հետ առանձնանալով, մեր Տիրոջը նաև խնդրելու ենք այն ամբողջ ուղղությունը, ճանապարհը, որը մեզ ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վեհարանում տեղի է ունեցել միջեկեղեցական պատվիրակությունների և ներկայացուցիչների հանդիպում
Մայր Աթոռից հատնում են, որ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների ու ներկայացուցիչների հանդիպում «Սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
22:39
Սեպտեմբերի 30-ին մանդատները վայր չդնող պատգամավորները միջավայր են ստեղծելու ՀՀ-ի կործանման համար. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Եթե սեպտեմբերի 30-ին Ազգային ժողովի այն պատգամավորները, ովքեր Սահմանադրական...
Աղբյուր` Panorama.am
22:30
Նուբար Աֆեյանը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ռուբենին և Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ գերիներին
Գործարար և բարերար Նուբար Աֆեյանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Լրացավ մեկ տարին, ինչ իմ ընկեր, գործընկեր Ռուբեն Վարդանյանը բռնի և ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մախաչկալայում գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվն աճել է
Մախաչկալայում գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել...
Աղբյուր` Panorama.am
21:44
Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկում և Մաշտոցի պողոտայում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել երթևեկության փոփոխության վերաբերյալ․ «Ս.թ. սեպտեմբերի 28-ից   Բաղրամյան...
Աղբյուր` Panorama.am
21:21
Հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում
Սեպտեմբերի 27-ին, ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
20:44
Կապանում խաչքար է տեղադրվել՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին
Արցախյան 44-օրյա պատերազմի չորրորդ տարելիցի կապակցությամբ, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Կապանի համայնքապետարանի աշխատակազմի անդամները՝ համայնքի...
Աղբյուր` Panorama.am
20:30
Աշոտ Մովսիսյանը՝ ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Աշոտ Մովսիսյանը, երկամարտում գրանցելով 366 կգ արդյունք, նվաճեց բրոնզե մեդալ:...
Աղբյուր` Panorama.am
20:17
Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից Գազայում պատերազմի ավարտի պայմաններից է խոսել
Գազայի հատվածում պատերազմը կավարտվի միայն այն դեպքում, եթե պաղեստինյան անկլավն ապառազմականացվի, բոլոր պատանդներն ազատ արձակվեն, և արմատական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Նյու Յորքի քաղաքապետը մեղադրվում է Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն չանելու դիմաց թուրք պաշտոնյաներից կաշառք ստանալու համար
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը խոստացել է մնալ իր պաշտոնում այն բանից հետո, երբ դաշնային դատախազները նրան մեղադրանքներ են ներկայացրել։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
19:53
Բագրատ Սրբազանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության
«Սրբազան պայքար»-ը տեղեկացնում է․ «Սիրելի հայրենակիցներ, Սրբազան պայքարի՝ հոկտեմբերի 2-ին մեկնարկող ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով
14:57 27/09/2024

18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}