Սուրեն Սարգսյան. Հայաստանի իշխանությունը պատրաստ է ցանկացած զիջման, միայն թե Թուրքիայի և Ադրբեջանի հետ ամեն ինչ կարգին լինի
«Հարավային Կովկասը երբեք չի եղել Միացյալ Նահանգների համար ռազմավարական նշանակության տարածաշրջան։ ԱՄՆ ոչ մի նախագահ, սկսած Ջորջ Բուշից, չի ունեցել ազգային անվտանգության ռազմավարություն, որում այս տարածաշրջանը կդիտարկվի որպես ռազմավարական կարևոր նշանակություն Վաշինգտոնի համար»,- «Նախագահական ընտրությունները ԱՄՆ-ում և դրանց ազդեցությունը հետխորհրդային տարածքում» թեմայով միջազգային կլոր սեղանի ժամանակ ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
«Բայդենը մի փոքր հատված ունի, որտեղ գրված է տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրության մասին։ Բայց միայն այդքանը»,- նշեց քաղաքագետը։
Այդուհանդերձ, ըստ նրա, ԱՄՆ-ը միշտ դիտարկել է Հարավային Կովկասի տարածաշրջանը որպես նշանակալի՝ հաշվի առնելով առաջին հերթին նրա աշխարհագրական դիրքը և այս տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցությունը թուլացնելու հնարավորությունը։
«Ամերիկյան քաղաքական և վերլուծական շրջանակներում վաղուց կարծիք կար, որ Հարավային Կովկասում հակամարտությունների լուծումը կհանգեցնի տարածաշրջանում ռուսական ազդեցության նվազմանը։ Ինչպես արդեն ասացի, ԱՄՆ-ի համար կարևոր է նաև աշխարհագրական գործոնը, քանի որ տարածաշրջանը սահմանակից է մշտական մրցակցի՝ Ռուսաստանի, անհաշտ թշնամու՝ Իրանի և Վաշինգտոնի ռազմավարական դաշնակցի՝ Թուրքիայի հետ»,- ասաց Սարգսյանը։
Նա շեշտը դրեց մեկ այլ կարևոր կետի վրա. Հայաստանի անկախացումից ի վեր ԱՄՆ-ը ձգտել է նպաստել հակամարտությունների կարգավորմանը, այդ թվում՝ ղարաբաղյան և հայ-թուրքական:
«Երբ կարգավորման հնարավորությունը ստեղծվեց, ամերիկյան դիվանագիտությունը ակտիվ մասնակցություն ունեցավ այդ գործընթացում»,- նշեց Ս. Սարգսյանը։
Քաղաքագետն անդրադարձավ նաև Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում ամերիկյան կողմի նման ակտիվ աշխատանքի պատճառներին.
«Նախ այն պատճառով, որ Ռուսաստանն արդեն զբաղվում է բոլորովին այլ հարցերով՝ ուկրաինական ճգնաժամով, և, ինչպես գիտեք, սուրբ տեղը երբեք դատարկ չի լինում։ Երկրորդ՝ ամերիկացիները տեսնում են հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծելու և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորություն, քանի որ Հայաստանի ներկայիս իշխանությունը պատրաստ է ցանկացած զիջման, միայն թե Թուրքիայի և Ադրբեջանի հետ ամեն ինչ կարգին լինի»։
Միաժամանակ քաղաքագետը ԱՄՆ նախագահի և Հայաստանի ղեկավարության շփումների բացակայությունը բացատրեց նրանով, որ օրակարգը հայ-ամերիկյան չէ, այսինքն՝ ԱՄՆ-ն գործ ունի ոչ թե Հայաստանի, այլ տարածաշրջանի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Երբ ասում ես` Թուրքիան լինի միջնորդ, փաստացի քո դեմ ևս մեկ թշնամի ես դնում ու ասում՝ երկուսի դեմ պայքարեմ. Քաղաքագետ
- Թրամփի կամ Հարիսի ընտրվելու դեպքում ԱՄՆ քաղաքականութունը Հայաստանի նկատմամբ այնքան էլ ակտիվ չի լինի. Սուրեն Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան