Իրանը հայտարարում է, որ «Հեզբոլլшհի» առաջնորդի մահը չի նշանակում դիմադրության ավարտ
Իսրայելի օդային հարվածների արդյունքում Լիբանանի շիական «Հեզբոլլահ» շարժման գլխավոր քարտուղար Հասան Նասրալլայի սպանությունը չի նշանակում դիմադրության ավարտ։ ՏԱՍՍ-ը գրում է, որ այդ մասին Բեյրութից հեռարձակվող Al Mayadeen հեռուստաալիքին ասել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Հասան Նասրուլլահի նահատակությունը մեծ կորուստ է, բայց դա չի նշանակում դիմադրության ավարտ, ավելի շուտ դա նշանավորում է նոր փուլի սկիզբը, որը բնութագրվում է ավելի մեծ ուժով»,-ընդգծել է արտգործնախարարը։
Արաղչին «ցավակցություն ու կարեկցանք է հայտնել լիբանանյան ժողովրդին և «Հըզբոլլահին», ըստ նրա, «Հասան Նասրալլահի կորուստն իսկապես մեծ է, սակայն «Հըզբոլլահի» շարքերում դեռ կան շատ ականավոր մարդիկ։
Սեպտեմբերի 28-ին Իսրայելի Պաշտպանության բանակը հայտնել է, որ Նասրալլան սպանվել է Բեյրութի հարավային արվարձաններին հասցված ավիահարվածի ժամանակ։ Գործողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ին Հեզբոլլահի ղեկավարության հանդիպման ժամանակ։ Շարժումը հաստատել է իր առաջնորդի մահը և խոստացել շարունակել առճակատումը Իսրայելի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելը հայտարարել է «Հըզբոլլահի» առաջնորդ Նասրալլահի ոչնչացման մասին
- Հասան Նասրալլահ․«Սուլեյմանիի կոշիկն ավելի թանկ է, քան Թրամպի գլուխը»