Ցավալի է, որ տիեզերական կարևորություն ունեցող այս իրադարձությանը խորանի հենց հետևում է Ամենայն Հայոց դավաճանն է. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Ձեռամբ Ամենայն Հայոց Հայրապետի՝ Մայր Տաճարի Ավագ խորանն այլևս վերաօծված է սրբալույս Մյուռոնով։
Ցավալի է, որ հայ ինքնության համար տիեզերական կարևորություն ունեցող այս իրադարձությանը «դաս»-ի ամենապատվավոր տեղից (խորանից առջևից) հետևում է Ամենայն Հայոց դավաճանը՝ մարդ, ում «ջանքերով» պղծվել են տասնյակ ու տասնյակ օծյալ խորաններ։ Այդ փաստը դառնություն է հաղորդում այս մեծ իրադարձությանը։
Այնուհանդերձ, լա՛յն պահենք մեր սրտերը։ Հիշե՛նք Պողոս Առաքյալի խոսքը. «որպէս առանց քննելո՛յ են դատաստանք [Աստուծոյ], եւ առանց զննելո՛յ են ճանապարհք [Աստուծոյ]»։
Հարակից հրապարակումներ`
- Ֆորմալ հրավերն ոչինչ չի փոխում եկեղեցու դիրքորոշման մեջ. Արշակ արքեպիսկոպոսը՝ օծման արարողությանը իշխանություններին հրավիրելու մասին
- Մեկնարկել է Էջմիածնի Մայր Տաճարի վերաօծման արարողությունը. ՈւՂԻՂ