Մենք սխալվելու իրավունք չունենք, հակառակ դեպքում 2008 թվականի օգոստոսյան պատերազմը չնչին բան կթվա. Իվանիշվիլի
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է Վրաստանը «քարտեզից ջնջելու» թշնամական արտաքին ուժերի ծրագրերի մասին և ընդդիմությանը, լրատվամիջոցներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին մեղադրել նրանց օգնելու մեջ։ NewsGeorgia -ն հայտնում է, որ նման հայտարարությամբ նա հանդես է եկել Թելավիում կայացած նախընտրական հանրահավաքում։
«Այսօր բոլորը հստակ տեսնում են, որ այդ արմատական ուժը՝ իր շուրջ համախմբված քաղաքական, ոչ կառավարական կամ լրատվական կազմակերպություններով հետապնդում է արտաքին շահեր և փորձում է Վրաստանին ներքաշել պատերազմի տառապանքների մեջ։ Մենք սխալվելու իրավունք չունենք։ Հակառակ դեպքում 2008 թվականի օգոստոսյան պատերազմը չնչին բան կթվա։ Մեր երկրի նկատմամբ թշնամաբար տրամադրված ուժերը տեղական գործակալների ձեռքով մտադիր են Վրաստանը ջնջել քարտեզից։ Նրանք պատրաստվում են նրան, ինչ դարեր շարունակ ոչ մի նվաճող չի կարողացել անել»,- ասել է Իվանիշվիլին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան