Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ. Գարեգին Երկորդ
«Նվիրական այս պահին մեր հոգում արձգանքում է մեծ մարգարեին՝ Աստվածատեր Մովսեսին ուղղված ամենակալ Տիրոջ խոսքը՝ սուրբ է այն տեղը, ուր կանգնած ես»,-այսօր Մայր Տաճարի վերաօծման արարողության ժամանակ ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկորդը։
Նա ասաց, որ նոր մեռոնով վերաօծված Մայր Տաճարը վերստին իր դռներն է բացում հայաստանաբնակ և աշխարհասփյուռ հավատավոր ժողովրդի , ուխտավորների և այցելու հյուրերի առջև:
«Բարձյալի օրհնությամբ սուրբ է հայրենի մեր երկիրը, ուր ջրհեղեղից հետո Աստված ընդունեց Արարատի հովհանու ներքո Նոյ նավապետի առաջին ընծայաբերությունը և ուխտ հաստատեց մարդկության հետ ասելով՝ այլևս չեմ անիծի երկիրը մարդկանց գործերի համար, սուրբ է արարատյան այս երկիրը, ուր քաջազուն ու հայոց նահապետ Հայկը հաղթեց բռնակալ Բելին և խորտակեց չարի զորությունը»,- ասաց վեհափառը։
Հիշեցնենք, որ Մայր տաճարի վերաօծման արարողությանը մասնակցումէ ՀՀ կառավարական վերնախավը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Վեհափառը հայտարարեց, որ Սուրբ Էջմիածնի առաքելությունն արժեզրկելու որևէ քայլ նշանակում է փորձել տկարացնել մեր ազգը, խարխլել հիմքերն անկախ ու ինքիշխան կյանքի
«Մարտնչել Սուրբ Էջմիածնի դեմ, նշանակում է մարտնչել հայոց ինքնության և գոյության դեմ, հարված հասցնել հայոց պետականությանն ու հայ կյանքը պարպել ազգային և հոգևոր բովանդակությունից»,-իր պատարագի ժամանակ ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան