Մասամբ խաղաղությունը» տարբերակ չէ. Բայրամով
«Անցած տարվա ընթացքում Ադրբեջանն ու Հայաստանը զգալի առաջընթացի են հասել ուղղակի բանակցությունների միջոցով հարաբերությունների կարգավորման գործընթացում»,-INTERFAX.RU -ի փոխանցմամբ, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա վստահցրել է, որ Ադրբեջանը կշարունակի առաջ տանել այս գործընթացը:
«Նորմալացման գործընթացն ավարտելու համար Հայաստանը պետք է օրինական կերպով մեկընդմիշտ հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր տարածքային պահանջներից՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով»,-ասել է բայրամովը՝ հայտարարելով թե իբր Հայաստանը հարձակողական զենքեր է գնում՝ մեռանալով իր երկր բազմամիլիարդավոր ռազմական գնումների մասին հիշատակելը։
Բայրամովը կարծում է, որ խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատումը չեն կարող կայուն և անշրջելի լինել, եթե Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ճանաչումը մնա իրավական վակուումում և կախված լինի ներքին իրավական կամ քաղաքական սցենարներից։
««Մասամբ խաղաղությունը» տարբերակ չէ: Այս կրիտիկական պահին Ադրբեջանը կոչ է անում արագ քայլեր ձեռնարկել՝ վերացնելու համար մնացած խոչընդոտները կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու համար»,-հայտարարել է Բայրամովը։
Արտգործնախարարը հավելել է, որ միջազգային հանրությունը պարտավոր է խրախուսել կողմերին իրական, կայուն և անշրջելի խաղաղություն հաստատել։ «Նման խաղաղությունը պետք է գերազանցի ցանկացած դիվիդենտ, որը կարելի է ակնկալել մի կողմի դեմ մանիպուլյացիայից կամ նրանց միջև բաժանարար գծեր ստեղծելուց, այն պրակտիկաները, որոնք ավերածություններ են բերել աշխարհի այլ մասերում, պետք է դադարեն նախագծվել դեպի Հարավային Կովկաս՝ սնուցելով ռեւանշիզմը», - ասել է Բայրամովը:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի քագաթնաժողովի շրջանակներում հայտարարել է, որ Ադրբեջանի սահմանադրության մեջ էլ տարածքային պահանջներ կան ՀՀ-ի նկատմամբ և հայկական կողմն այն չի շահարկում, բայց և իր ելույթուն չբացառեց ՀՀ Սահմանադրության փոփոխությունը;
Հարակից հրապարակումներ`
- Միրզոյան-Բայրամով-Բլինքեն հանդիպումը տևել է շուրջ մեկուկես ժամ
- Բլինքեն-Միրզոյան-Բայրամով հանդիպումը տեղի կունենա երեկոյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան