Քոլեջի 16-ամյա սովորողին դանակահարել է համակուրսեցին
Սեպտեմբերի 27-ին Երևանի Մամիկոնյանց փողոցում գործող «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում»։ Այդ օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել։
«Ոստիկանները արդեն քոլեջում պարզում էին դեպքի հանգամանքները, «Ուիգմոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվում, որ «ձախ ազդրի դրսային մակերեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխա։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 16-ամյա տղա է, ով հիվանդանոց է տեղափոխվել «Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջից»։
Մինչ քոլեջում տնօրեն Ռոբերտ Աբրահամյանը փորձում էր ոստիկանների ականջներից «լապշա կախել», թե երեխան վազելիս է վնասվածք ստացել՝ պատահաբար դիպչելով սեղանի սուր ծայրին, Արաբկիրի ոստիկանները րոպեների ընթացքում պարզեցին, որ քոլեջում տեղի է ունեցել դանակահարություն և 16-ամյա սովորողին դանակահարել է նույն քոլեջի 16-ամյա սովորողը։Ապա ոստիկանների կողմից բացատրական աշխատանքների շնորհիվ կասկածյալը, նշված քոլեջի անվտանգության աշխատակից 40-ամյա Մարիամ Իսրայելյանի հետ, ներկայացվում են ոստիկանության Արաբկիրի բաժին։
Դեպքի փաստով Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք փոխանցվում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նշված քոլեջում դա առաջին դեպքը չէ, երբ նման միջադեպ է տեղի ունենում, իսկ տնօրինությունը՝ մեծն տնօրենի գլխավորությամբ, ոչ մի հետևություններ չի անում, որպեսզի կանխվեն նման դեպքերը Ինֆորմատիկայի պետական քոլեջում։Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 12-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Մամիկոնյանց փողոցում գործող Երևանի Ինֆորմատիկայի պետական քոլեջի մոտ վիճաբանություն էր տեղի ունեցել և կար դանակահարված երեխա:
Ոստիկանները նշված քոլեջի հարևանությամբ գտնվող թիվ 54 շենքի բակում հայտնաբերել էին արնանման հետքեր և կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենա, որի հետևի մասում նույնպես կային արնանման հետքեր:Կարճ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ էր ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ նշված վայրից իրենց մոտ տեղափոխված անչափահաս տղան գիտակցության չգալով մահացել է
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել էր քրեական վարույթ և բաժնի պետի որոշմամբ ստեղծվել էր քննչական խումբ:Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ տեղի էր ունեցել մի խումբ անձանց միջև վիճաբանություն, որի ժամանակ էլ երեխային դանակի մի քանի հարված էին հասցրել:Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել էր նաև Արաբկիր վարչական շրջանի դատախազի տեղակալ Արմեն Բեգլարյանը:Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը 18-ամյա Ռաֆայել Հ.-ն է, ով սովորում էր Երևանի նֆորմատիկայի պետական քոլեջի 3-րդ կուրսում»,- հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- 31–ամյա տղամարդու դանակահարության վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ
- Վիճաբանության և դանակահարության հետևանքով ՀՀ ՊՆ ծառայողը տեղափոխվել է հիվանդանոց
- Քոլեջի ուսանողի սպանության վարույթով երկու մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է