Պուտինը պարգևատրել է ՌԴ-ում Հայաստանի և Ադրբեջանի նախկին դեսպաններին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով պարգևատրել է ՌԴ-ում ՀՀ նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին՝ երկրների միջև կապերի ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար։
Այս մասին ասված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում հրապարակված համապատասխան հրամանագրում։
«Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդմանն ուղղված ծառայությունների համար Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վաղարշակ Հարությունյան պարգևատրել Բարեկամության շքանշանով»,- ասված է փաստաթղթում։
Վաղարշակ Հարությունյանը Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանն է եղել 2022 թվականից մինչև 2024 թ. օգոստոս։ Նրան փոխարինել է Գուրգեն Արսենյանը։
Այսօր ՌԴ նախագահը ՌԴ–ում Ադրբեջանի նախկին դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով Ռուսաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդման գործում մատուցած ծառայությունների համար։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան